ՀՀ ԿԲ-ն գնաճ է կանխատեսում ծրագրված 4% (±1,5%)-ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի.  /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում տերեվերջին կգտնվի ծրագրված 4% (±1,5%) սահմաններում, ինչը պայմանավորված կլինի երկրում գնաճային միջավայրի ընդլայնման ցածր հավանականությամբ և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներով, ասվում է հունիսի 15-ին տեղի ունեցած ԿԲ Խորհրդի նիստի արդյունքների մասին  Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, չնայած վերջին օրերի անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով առաջացած անորոշություններին, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ  տեղական արտադրության գյուղմթերքի արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում:

Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. մասնավոր ծախսումների դանդաղ աճը և զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չեզոքացրել են աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները, որոնք առաջացել էին մասնավոր հատվածում արտադրողականության աճի համեմատությամբ անվանական աշխատավարձերի փոքր-ինչ առաջանցիկ աճի պայմաններում:

Հաղորդագրությունում նշվում է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի մայիս ամսվա զարգացումները, որոնց արդյունքներով՝ մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.84 տոկոսային կետով` կազմելով 9.8%, միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը` 0.21 տոկոսային կետով` կազմելով 14.0%: Ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը ապրիլին կազմել է 10.2%, որը նախորդ ամսվա ցուցանիշից բարձր է 0.97 տոկոսային կետով: Միջբանկային ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը, ավելանալով 1.17 տոկոսային կետով, կազմել է 9.7%:

Փաստաթղթում նշվում է, որ տարեսկզբից իրականացված դրամավարկային քաղաքականությանը ֆինանսական շուկայի արձագանքման արդյունքում դրամավարկային ցուցանիշների ձևավորված միտումները համապատասխանում են դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված միտումներին։

Մայիսին դրամային բազայի 0.3%-ով նվազման պարագայում դրամային զանգվածի աճը կազմել է 3%` պայմանավորված շրջանառվող կանխիկի 3.2% և դրամային ավանդների 2.8% աճերով: Արտարժութային ավանդների աճը կազմել է 0.9%։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա մայիսին գնաճը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 7-ի նիստում որոշում է ընդունել վերաֆինանսավորման 8,5 տոկոսանոց տոկոսադրույքն անփոփոխ թողնելու մասին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img