Tue, 3 February
0.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է խթանել հավասար հնարավորությունները աշխատաշուկայում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է խթանել հավասար հնարավորությունները աշխատանքի շուկայում` հավաքագրելով բազմազան կարողությունների և ունակությունների տեր աշխատակազմ, այդ թվում՝ հաշմանդամների, ասվում է ուրբաթ  «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված բանկի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ ներկայումս բանկում պրակտիկա են անցնում 30-ից ավելի երիտասարդներ, որոնցից շատերը, հնարավոր է, հետագայում համալրեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աշխատակազմը: Նշենք, որ այս երեք տասնյակ պրակտիկանտներն ընտրվել են շուրջ 200 դիմողներից:

«Մարդկային ռեսուրսների հարցում բանկի այս քաղաքականության հաջողության ևս մեկ վկայությունն է վերջերս հրապարակված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ամենագրավիչ մասնավոր գործատուն է և ամենամեծ հարգանքն է վայելում Հայաստանի ֆինանսական ոլորտի ապագա մասնագետների շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է հաղորդագրության մեջ, բանկը մշտապես ցուցաբերում է ոչ խտրական վերաբերմունք ներկա և պոտենցիալ աշխատակիցների նկատմամբ` անկախ նրանց սեռից, ազգային և կրոնական պատկանելիությունից, ֆիզիկական կարողություններից:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերջերս արժանացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Առաքելություն արևելք» բարեգործական կազմակերպության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Վկայականին` աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հաշմանդամ աշխատակիցների է ընդունում սկսած 1996 թվականից և այս առումով առաջին ընկերություններից մեկն է Հայաստանում»,- նշել է անձնակազմի կառավարման դեպարտամենտի տնօրեն  Էլվինա Աղաջանյանը:

Ըստ նրա՝ մինչ այժմ Բանկը աշխատանքի է վերցրել 4 հաշմանդամների, որոնցից երկուսը միացել են բանկի թիմին  հիմնադրման առաջին իսկ օրվանից, իսկ նրանցից մեկն այս տարիներին զգալի առաջընթաց է ունեցել և ներկայում բարձր պաշտոն է զբաղեցնում բանկում:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 87 երկրներում և տարածաշրջաններում գործող 7,500 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ – կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 149,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 123 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 26,6 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 92,6 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 103,4 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի առաջին եռամսյակում մաքուր շահույթը՝ 1,6 մլրդ դրամ ($1 – 375,67 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը

Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img