Fri, 31 January
2.1 C
Yerevan
USD: 397.92 RUB: 4.07 EUR: 413.72 GEL: 138.41 GBP: 494.50
spot_img

Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել 20 մլրդ դրամի

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, մոտ ապագայում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի ապահովագրական շուկան:

Գ. Գրիգորյան – Զարգացումը ես պայծառ երանգներով եմ տեսնում, և դրա համար կան համապատասխան մակրոտնտեսական դրայվերներ: Մասնավորապես՝ շուկայում ուժեղ մեգակարգավորիչի առկայությունը, ապահովագրության հիմնական տեսակներից մեկի տեսլականը, մեզ մոտ ունեցած տեղեկատվության համաձայն, կենսաթոշակային բարեփոխման և պարտադիր բժշկական ապահովագրության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս ամենի կապակցությամբ մենք կարծում ենք, առաջիկայում շուկան կզարգանա, ընդ որում՝ բավականին կայուն և դինամիկ կերպով:

«ԱՌԿԱ» – Ձեր կարծիքով՝ պարտադիր ապահովագրության ի՞նչ տեսակներ պետք է ներդրվեն Հայաստանում առաջնահերթ կարգով:

Գ. Գրիգորյան– Դրանք առողջապահությունն ու կենսաթոշակային բարեփոխումն են: Մենք առաջիկա տարիներին դրա իրական նախադրյալներ ենք տեսնում: Ամենագլխավորն այն է, որ դրա սուր անհրաժեշտություն կա:

«ԱՌԿԱ» – Իսկ բնակչությունը պատրա՞ստ է նման զարգացման` նշված անհրաժեշտությունը գիտակցելու առումով:

Գ. Գրիգորյան – Կարծում եմ՝ այո: Չէ՞ որ ժողովուրդը ցանկանում է լինել առողջ և երջանիկ, իսկ դրա համար պարտադիր բժշկական ապահովագրություն է անհրաժեշտ: Հարկավոր է, որպեսզի զարգանա բժշկությունը, և մարդիկ միջոցներ ունենան՝ որակյալ և ժամանակին բժշկական օգնություն ստանալու համար:

Այսօր մարդիկ վախենում եմ դիմել բժշկի, հնարավոր է՝ համապատասխան կուլտուրայի բացակության կամ մեծ ծախսերից վախենալու պատճառով: Սակայն եթե լուծվի ֆինանսական կողմը, ապա գործն առաջ կգնա: Ընդ որում որքան շուտ ընդունվի որոշումն, այնքան լավ:

«ԱՌԿԱ» – Իսկ ի՞նչ հիմնական խոչընդոտներ եք տեսնում Հայաստանում այդ ապահովագրության զարգացման ճանապարհին:

Գ. Գրիգորյան – Համապատասխան օրենսդրական բազայի բացակությունը, ինչպես նաև բուժհաստատություններում տիրող իրավիճակը: Սակայն ես որևէ գլոբալ խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է, որ որոշակի շրջանակներ չեն ցանկանում դա: Չէ՞ որ պետպատվեր հասկացությունը բացարձակապես բավարար չէ մարդկանց նորմալ բուժօգնություն տրամադրելու և նրանց բարձր մակարդակով սպասարկելու համար:

Մեր փորձագետների գնահատականների համաձայն՝ Հայաստանում բժշկական ոլորտը գոնե սաղմնային վիճակի բերելու համար այդ ոլորտում 500-600 մլն եվրոյի շրջանառություն է հարկավոր: Դա մի քանի անգամ ավելի է այն ծավալից, որը մենք այսօր պաշտոնապես ունենք բժշկակության ոլորտում:

Սակայն մյուս տեսակետից, այն մասնավոր ծախսերը, որոնք իրականացվում են Հայաստանում, համադրելի են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Շվեյցարիան: Մարդիկ հսկայական գումարներ են ծախսում դեղորայքի վրա և բժշի այցելելիս, իսկ փոխարենը ոչինչ չեն ստանում: Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր միջոցներ ունեն, բուժվում են արտասահմանում՝ չվստահելով մեր բժշկությանը, իսկ նրանք, ովքեր միջոցներ չունեն, բժշկի են դիմում ամենածայրահեղ դեպքում կամ երբ արդեն շատ ուշ է լինում:

«ԱՌԿԱ» – Այս տեսակետից բավարա՞ր եք համարում ապահովագրական շուկայում գործող նորմատիվները, և անհրաժե՞շտ է դրանք խստացնել կամ դյուրացնել:

Գ. Գրիգորյան – Սկզբունքորեն նորմատիվները կարգին են: Կարծում եմ, որ այստեղ հարկավոր է խոսել երկխոսության կառուցողական լեզվով: Այո, կա Կենտրոնական բանկը, որը հետևում է այս ամենին, և եթե մենք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, ապա պետք է  հստակ կերպով փաստարկել և ապացուցել, որ անհրաժեշտ նորմատիվային փոփոխությունները կօգնեն շուկայի զարգացմանը, այլ ոչ թե պարզապես պահանջել փոփոխություններ կամ նորմատիվների վերացում:

«ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, որքա՞ն է այսօր Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը:

Գ. Գրիորյան  – Ծավալ չկա: Հայաստանում ԱՊՊԱ ներդրումից առաջ ապահովագրված էր ռիսկերի պոտենցիալ ծավալի 0,4 տոկոսը: Սա չի բավարարի նույնիսկ նորմալ ապահովագրական ընկերության գոյությանն աջակցելու, այն կայուն պահելու և աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Զարգացած երկրներում այս մակարդակը վաղուց անցնում է 70-93 տոկոսը: Զարգացող երկրներում այդ թիվն արդեն հասնում է 12-25 տոկոսի:

Եթե մենք գոնե 10 անգամ ավելացնենք մեր շուկայի ծավալը և հասցնենք այդ թիվը 4-3 տոկոսի, ապա այն, ամեն դեպքում, կրկին ծավալ չի կազմի, սակայն մենք կստանանք այդ «երկար» փողերն ու ներդրումային

հնարավորությունները և տարբերակները, որոնց մասին երկար ժամանակ խոսում ենք:

«ԱՌԿԱ» – Իսկ դրամական արտահայտությամբ որքա՞ն է շուկայի ծավալը:

Գ. Գրիգորյան– Դրամական արտահայտությամբ այն շուրջ 8 մլրդ դրամ է՝ ներառյալ ավիացիայի գծով 1,5 մլրդ դրամը: Իսկ հաշվի առնելով ԱՊՊԱ-ն՝ այս ցուցանիշը կազմում է 10-13 մլրդ դրամ: Տարեվերջին հավաքված գումարների ծավալը կկազմի շուրջ 20 մլրդ դրամ: ԱՊՊԱ-ն գրեթե եռակի ավելացրել է շուկան:

«ԱՌԿԱ» – Իրակա՞ն եք համարում առաջիկայում շուկայի՝ Ձեր հնչեցրած տասնապատիկ ավելացումը:

Գ. Գրիգորյան– ԱՊՊԱ-ի ներդրմամբ շուկայի ծավալը 8 մլրդ դրամից հասավ 20 մլրդ դրամի: Եթե ներդրվի նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը, ապա այն արտարժույթով կազմում է նվազագույնը 150-200 մլն: Այս փոփոխությունը ոչ թե անգամներով է, այլ պատիկով: Ես արդեն չեն խոսում կենսաթոշակային ապահովագրության մասին:

«ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման գործընթացը:

Գ. Գրիգորյան – Միանշանակ դրական է այն, որ այն մարդիկ, ովքեր իրականում առնչվել են այս հարցի հետ, այսինքն հայտնվել են ՃՏՊ-ում և ապահովագրական հատուցում են ստացել, գոհ են: Իսկ երկրորդ տարում ապահովագրական ընկերությունները ստիպված չեն լինի հաղթահարել դիմադրության այն ալիքը, որը գոյություն ուներ նախորդ տարի:

Երկրորդ տարվա ընթացքում, կարծում եմ, ավելի հեշտ կլինի: Նրանք, ովքեր անձամբ չեն առնչվել այս ամենի հետ, ընկերներից և մտերիմներից ԱՊՊԱ-ի ներդրման կապակցությամբ ավելի շատ դրական տեղեկատվություն են ստացել, քան բացասական տեղեկատվություն և դժգոհություն:

«ԱՌԿԱ»Իսկ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության համար շուկայի ո՞ր հատվածներն են ավելի հետաքրքիր և գրավիչ:

Գ. ԳրիգորյանՌուսաստանում «Ռոսգոսստրախ» ընկերությունն ունիվերսալ է համարվում, սակայն ամեն գրծում կամ մասնագիտությունում ունիվերսալությունը լավ կյանքից չէ: Հայաստանում ևս մենք ստիպված ենք մուտք գործել բոլոր հատվածներ, որպեսզի գումար վաստակենք, քանի որ շուկան մեծ չէ: Սակայն կարծում եմ, որ տնտեսության զարգացման հետ մեկտեղ ոչ միայն ապահովագրությունում, այլև բանկային հատվածներում և շատ այլ հատվածներում ունիվերսալություն հասկացությունն աստիճանաբար երկրորդ պլան կմղվի, և արդեն կլինեն ավելի մասնագիտացած և ճյուղային ընկերություններ:

Օրինակ Անգլիայում կան ապահովագրողներ, որոնք իրենց վրա են վերցնում ռիսկերի բացառապես առանձին տեսակներ՝ ավիացիոն, ծովային, բեռնափոխադրումների ռիսկեր: Այս ամենը հանգեցնում է ապրանքի բարդացման, շուկայի և տնտեսության զարգացման:

Սակայն մենք դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք: Ունիվերսալությունը դեռ երկար կտևի: Ցանկանում ենք դա, թե ոչ, սակայն ստիպված ենք զբաղվել ապահովագրության բոլոր տեսակներով, որոնք այսպես թե այնպես պահանջված են շուկայում:

«ԱՌԿԱ» – Հայաստանի համար օպտիմա՞լ եք համարում այսօրվա դրությամբ շուկայում գործող ապահովագրական ընկերությունների քանակը:

Գ. Գրիգորյան – Օպտիմալության մասին խոսելու համար հարկավոր է գնահատման որևէ չափորոշիչ ունենալ: Կարծում եմ, որ չի կարելի պնդել, թե Հայաստանում ապահովագրական ապրանքները պահանջված են, իսկ ապահովագրական ընկերությունները հաջողությամբ չեն կատարում իրենց գործը:

Եթե վերցնենք ապահովագրավճարների մասնաբաժինը ՀՆԱ-ում և տնտեսությունում մասնակցությունը, որն այսօրվա դրությամբ ունենում են ապահովագրողները, ապա այստեղ ցուցանիշ գոյություն չունի: Այս տեսակետից ստացվում է, թե ապահովագրական ընկերություններն ավելի շատ են, քան հարկավոր է:

Սակայն եթե վաղն այս շուկայում լինեն շատ ապրանքներ կամ փողեր, ստեղծվեն նոր ընկերություններ, կգան նոր, խոշոր, լուրջ, բրենդային խաղացողներ, ապա ամեն ինչ նորմալ է: Եթե՝ ոչ, ապա կունենանք դանդաղ շարժվող գործընթաց: Սակայն այն կարող է ակտիվանալ, եթե կառավարությունը դեմքով շրջվի դեպի տնտեսության այս հատվածը, իսկ եթե ոչ, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հիմա է:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ԱՊՊԱ գծով վերջին ցուցանիշները:

Գ. Գրիգորյան «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ԱՊՊԱ-ի ներդրման հինգ ամիսների ընթացքում 620 մլն դրամի հատուցում է վճարել: Հինգ ասմվա ընթացքում ապահովագրավճարների ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, իսկ հաշվի առնելով լուծարված 70-80 մլն դոլարի պայմանագրերը՝ այս ցուցանիշը տատանվում է 3,7-3,8 մլրդ դրամի սահմաններում:

Այս թիվը հստակորեն արտացոլում է շուկայում մասնաբաժնի տոկոսը: Փետրվարին մեր մասնաբաժինը 37 տոկոս էր, մարտի վերջին փոքր-ինչ նվազեց՝ հասնելով 34 տոկոսի: Մեր տվյալների համաձայն՝ իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ 30 հազար ավտոմեքենաների սեփականատերեր, իսկ դա շուկայի 8 տոկոսն է, չվերաստորագրեցին պայմանագրերը: Սակայն կարծում եմ, որ Ճանապարհային ոստիկանությունը կակտիվանա, մենք ևս պետք է ջանք գործադրենք, որպեսզի բազաները գործեն, և մեքենայի կոնկրետ սեփականատիրոջ պոլիսի առկայության ստուգումներն անցկացվեն օպերատիվ կերպով՝ առանց ավելորդ քաշքշուկի վարորդի համար:

Կարծում ենք, որ շուկայում մեր մասնաբաժինը տարվա ընթացքում կտատանվի 34-38 տոկոսի սահմաններում: Հաջորդ տարին ավելի բարդ է լինելու, քանի որ շատերը եզրակացություններ կանեն, կփոխեն ռազմավարությունն ու մարտավարությունը, մենք ևս ինչ-որ բան կվերանայենք: Այժմ ամեն մեկը կվախենա և կաշխատի պահել ու ավելացնել շուկայում զբաղեցրած մասնաբաժինը: Եվ դա նորմալ է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում

Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2024թ․–ի արդյունքում ավելացել է 60,9%–ով՝ մինչև 363,1մլրդ դրամ

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 11,023 մլրդ դրամ

Հայաստանում 2025–2026թթ․–ին գնաճը կկազմի միջինը 3,3%․ Fitch

2024 թվականին գնաճը կազմել է ՀՆԱ-ի միջինը 0,3%-ը՝ մասամբ պայմանավորված բազային էֆեկտներով, պարենային ապրանքների գներով և հիմնական գնաճի զրոյական աճով

Հայաստանի առևտրային բանկերը 2024թ․–ին պետբյուջե են վճարել 119,6մլրդ դրամի հարկ

Բանկերի շահութահարկի գծով հավաքագրումները կազմել են 63,4 մլրդ դրամ, եկամտահարկը՝ 42,7 մլրդ դրամ, ԱԱՀ–ն՝ 3,9 մլրդ դրամ, այլ հարկեր և տուրքերը՝ 9,7 մլրդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img