Մետաղի շուկա. ոսկին և պղինձը նորից պահանջարկ են վայելում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գները նորից գրավեցին իրենց դիրքերը՝ վերջերս տեղի ունեցած մեծ վաճառքից հետո: Նախորդ առևտրային շաբաթի սկզբից ոսկու գինը նվազում էր՝ հասնելով իր շաբաթվա  մինիմումին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1510,83 ԱՄՆ դոլարի:

Սակայն ԱՄՆ-ից և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը նորից աշխուժացրեց շուկաները՝ ուժեղացնելով ներդրողների մտավախությունները գնային կայունության վերաբերյալ, դրանով իսկ հրահրելով թանկարժեք մետաղի գնանշումների կտրուկ աճ։ Իսկապես, ԱՄՆ-ի սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 3,6 տոկոս՝ կանխատեսվող 3,4-ի փոխարեն: Չինաստանում մայիսի գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,5 տոկոս՝ ապրիլի 5,3 տոկոսի դիմաց։

Ոսկու գնանշումներին լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել Հունաստանի դեֆոլտի նկատմամբ ներդրողների ուժգնացող մտավախությունները Standard & Poor’s վարկանիշային գործակալության՝ Հունաստանի վարկային վարկանիշը «В»-ից «ССС» նվազեցնելու որոշման ֆոնի ներքո։

Այնուամենայնիվ, ապրանքահումքային ակտիվների նվազող գները ճնշում են գործադրել դեղին մետաղի գնանշումների վրա։ Արդյունքում, նախորդ շաբաթ ոսկու արժեքն աճել է 0,54 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1539,05 ԱՄՆ դոլարի մակարդակի։

Ֆինանսական շուկաների անորոշության և ներդրումային հստակ կողմնորոշիչների բացակայության պատճառով ներդրողները շարունակում են չափավոր մեծացնել ոսկու երկար դիրքերը՝ իջևան որոնելով ակտիվներում։ Իրավիճակում հստակեցում կարող է մտցնել, հավանաբար, ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը, որտեղ կքննարկվեն Հունաստանի ֆինանսական խնդիրների հաղթահարման միջոցները։

Աթենքին լրացուցիչ ֆինանսական աջակցության տրամադրման հարցի դրական լուծումը կարող է վերադարձնել ներդրողների վստահությունը բարձր եկամտաբերությամբ արտարժույթի, մասնավորապես, եվրոյի նկատմամբ։ Այդ դեպքում թանկարժեք մետաղի գնանշումները բարձրացման լրացուցիչ ազդակ կստանան։ Այս շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրության շեմ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1567,0 դոլարը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև տոկոսադրույքի հարցով ԱՄՆ ԴՊՀ հերթական նիստը, որը նախատեսված է հունիսի 22-ին, առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի ամփոփիչ ցուցանիշի հրապարակումը, ինչպես նաև ԴՊՀ նախագահ պարոն Բերնանկեի մամուլի ասուլիսը։ Այն դեպքում, եթե Բերնանկեի մեկնաբանություններում քանակային մեղմացման երկրորդ ալիքի ավարտի մասին արտահայտություններ հնչեն (QE2), իսկ երկրի ընթացիկ տնտեսական իրավիճակը գնահատականը զուսպ լինի, ապա ԱՄՆ դոլարը լրացուցիչ աջակցություն կստանա և ազդեցություն կգործի ոսկու գնի վրա։ Ոսկու աջակցության մակարդակն առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կարող է դառնալ ԱՄՆ 1500 դոլարը տրոյական մեկ ունցիայի դիմաց։

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկայում աճել է 1,46 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,0965 ԱՄՆ դոլարի: Դրա պատճառն է դարձել Չինաստանից արդյունաբերական արտադրության մակրոտնտեսական դրական վիճակագրությունը, ինչն ամրապնդել է շուկայի մասնակիցների հույսերը տվյալ ակտիվի չինական պահանջարկի վերաբերյալ։ Չինաստանի արդյունաբերական արտադրության աճի տեմպերը մայիսին տարեկան արտահայտմամբ կազմել են 13,3 տոկոս՝ ակնկալվող 13,1 տոկոսի դիմաց։ Կարմիր մետաղի գնանշումների աճի լրացուցիչ գործոն են դարձել Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) կարմիր մետաղի բորսայական պահուստները։

1

Այնուամենայնիվ, պղինձն առայժմ շարունակում է խոցելի ակտիվ մնալ, քանի որ Չինաստանի ուժեղացող գնաճային ռիսկերը ստիպում են երկրի կարգավորիչին դրամավարկային քաղաքականության հերթական խստացման գնալ, ինչը կարող է չինական տնտեսության դանդաղում և տվյալ մետաղի պահանջարկի նվազում առաջացնել։

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով, ինչպես նաև եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրների շուրջ ստեղծված իրադարձություններով։ Եթե մայիսին բնակարանային շուկայի և ՀՆԱ-ի ԱՄՆ տվյալները 2011 թվականի առաջին եռամսյակում կանխատեսվածից դրական լինեն, ապա պղինձը կշարունակի աճել։

Սակայն ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի վերսկսման դեպքում հունական հարցի լուծման հետաձգման կամ ԱՄՆ-ի մակրոտնտեսական բացասական տվյալների դեպքում պղնձի գնանշումները կարող են նվազել։ Պղնձի արժեքի տատանման ենթադրվող միջակայքն ընթացիկ շաբաթվա  ֆյուչերսային շուկայում կազմել է 3,98-4,20 ԱՄՆ դոլար պղնձի մեկ ֆունտի դիմաց։ -0-

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img