Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,72 տոկոսով՝ մինչև 373,84 դրամի:

Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 13,69 մլն ԱՄՆ դոլար, ինչը 10,5 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,54 տոկոսով և շաբաթ օրը՝ հունիսի 18-ին, կազմել է 375,68 դրամ: Դոլարի նման անկման հիմնական պատճառը կարգավորիչի կողմից ամերիկյան արժույթի վաճառքներն են՝ դոլարի արժեքի աճը կանխելու և գնաճի տեմպերը զսպելու համար:

2

Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը շարունակում է գտնվել 370-380 դրամի սահմաններում և, ամենայն հավանականությամբ, ձգտում է դիապազոնի վերին շեմին:

3

Այս ամենի պատճառը ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկն է, ինչը բացատրվում է համաշխարհային ֆինանսական շուկաներում, մասնավորապես՝ եվրագոտու երկրներում տիրող իրավիճակի պատճառով անկայունության և գնաճի բարձր տեմպերի ֆոնի ներքո դրամի կայունության կապակցությամբ հասարակությունում տիրող մտավախություններով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից ԱՄՆ արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 9,497 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,2 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի զսպող գործոն կարող են դառնալ ԱՄՆ դոլարի վաճառքի հարցում ՀՀ ԿԲ գործողությունները այդ թվում նաև սպառողական գների աճի տեմպերի նվազման համար, որոնք առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն կազմել են 5,0 տոկոս:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 374 – 378 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 0,26 տոկոսով՝ հասնելով 1,4310-ի:

Հունական պարտքերի նկատմամբ սրված իրավիճակն ու Հունաստանին ֆինանսական օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրելու շուրջ եվրահանձնաժողովում առկա տարաձայնությունները շարունակում են անհանգստացնել ներդրողներին՝ նման կերպով ճնշում գործադրելով եվրոյի վրա: Կրակի վրա յուղ ավելացրեց Standart & Poor’s գործակալությունը, որը Հունաստանի վարկային վարկանիշը նվազեցրեց՝ «В»-ի հասցնելով «ССС»-ի:

Սակայն նախորդ շաբաթվա վերջում եվրոյին հաջողվեց մասամբ վերականգնել իր դիրքերը հունական հարցի լուծման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտահայտություններից հետո առաջացած հույսերի լույսի ներքո:

Այս ամենի արդյունքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 1,8 տոկոսով՝ հասնելով 536, 18 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով:

Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև տոկոսադրույքի հարցով ԱՄՆ ԴՊՀ հերթական նիստը, որը նախատեսված է հունիսի 22-ին, առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի ամփոփիչ ցուցանիշի հրապարակումը, ինչպես նաև ԴՊՀ նախագահ պարոն Բերնանկեի մամուլի ասուլիսը։ Հունաստանի հետ կապված իրավիճակում պարզություն հնարավոր է մտցնի ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն Հունաստանի ֆիանսական խնդիրների հաղթահարման միջոցները:

Այն դեպքում, եթե Բերնանկեի մեկնաբանություններում քանակային մեղմացման երկրորդ ալիքի ավարտի մասին արտահայտություններ հնչեն (QE2), իսկ երկրի ընթացիկ տնտեսական իրավիճակը գնահատականը զուսպ լինի, ապա ԱՄՆ դոլարը լրացուցիչ աջակցություն կստանա իր հիմնական մրցակիցների, մասնավորապես՝ եվրոյի նկատմամբ: Եվրոյի համար աջակցության մակարդակն առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կարող է դառնալ 1,4000-ը:

Իսկ եթե եվրագոտու ֆինանսների նախարարները պայմանավորվեն Աթենքին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ, իսկ ԱՄՆ-ի մակրոտնտեսական տվյալները կրկին հիասթափեցնեն շուկայի մասնակիցներին, եվրոյի գնանշումը աճի ազդակ կստանա: Այս շաբաթ եվրոյի համար դիմադրության շեմ կարող է լինել 1,4500-ը:

Այս դեպքում Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 525-545 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 1,75 տոկոսով՝ հասնելով  13,47 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի նվազող գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ: Այսպես, Brent տեսակի նավթը նախորդ շաբաթ էժանացել է 4,6 տոկոսով՝ հասնելով 113,11 ԱՄՆ դոլարի:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Ապրանքահումքային ակտիվների, մասնավորապես՝ նավթի գների նվազման հավանական շարունակությունը և ԱՄՆ դոլարի արժեքի աճը կշարունակեն ճնշում գործադրել ռուսական ռուբլու վրա:

Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 1313,40-13,57  դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img