Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան մյուս երկրները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դուրս է եկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան ավելի զարգացած երկրները, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Հայաստանը ճգնաժամի ժամանակ բախվել է մեծ դժվարությունների հետ, սակայն կարողացել է հաղթահարել դրանք նվազագույն կորուստներով, ինչը չի կարելի ասել շատ զարգացած երկրների մասին, որոնք այսօր ևս ճգնաժամից հետո շարունակում են վնասներ կրել», – ասել է Դավթյանը՝ ելույթ ունենալով «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայաստանը որպես հնարավորությունների իրագործման երկիր» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանն աշխատում է ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ, և ընդհանուր դինամիկան ցույց է տալիս, որ դա նրան հաջողվում է:

«Իհարկե, մենք՝ հայերս, համբերության պակաս ունենք, սակայն մենք պետք է սովորենք լինել ավելի համբերատար: Տնտեսությունն ինքն իրենով իներցիոն համակարգ է, և այս կամ այն ծրագրի, այս կամ այն գործողությունների արդյունքները կարող են շոշափելի լինել միայն որոշ ժամանակ անց», – ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ չնայած բացասան ազդեցությանը՝ ճգնաժամը ունի նաև որոշ դրական բաղադրիչներ:

«Ամենակարևորն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում պայթեցին բազմաթիվ արհեստական փուչիներ, հավասարվեցին որոշ անհարթություններ, որոնք ժամանակին որոշակի մակարդակով նպաստել են այն բանին, ինչի հետ բախվեց երկիրը 2009 թ.-ին», – ավելացրել է նախարարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img