Ամերիաբանկն ու Wolrd Vision Հայաստանը համատեղ իրականացնում են «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում 2011» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ու World Vision Հայաստան հասարակական կազմակերպույունը հայտարարել են «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում 2011» բարեգործական ծրագրի իրականացման մեկնարկի մասին, որը կտևի 4 շաբաթ` հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 10-ը, տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհասփյուռ հայկական համայնքներից ստացված հանգանակությունն ուղղել 3,000 կարիքավոր հայ երեխաների ամառային հանգիստը ճամբարներում կազմակերպելուն: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ սկսած 2000 թ-ից` World Vision Հայաստանը կազմակերպել է ավելի քան 18,000 հայ կարիքավոր երեխաների հանգիստը քրիստոնեական ամառային ճամբարներում: Համատեղ ղեկավարվելով հայկական ուղղափառ առաքելական և ավետարանչական եկեղեցիների կողմից` նշված ճամբարները նպատակ ունեն ամրապնդել ողջ Հայաստանից ժամանած կարիքավոր երեխաների հավատքի հիմքերը և ուսուցանել կենսական հմտություններ` այդ ամենը համակցելով բազմաթիվ զվարճալի խաղերի և միջոցառումների հետ:

«Ճամբարներ ժամանող բազմաթիվ երեխաներ առաջին անգամ իրենց կյանքում դուրս են գալիս իրենց գյուղերից, կտրվում են մշտապես աշխատանքով ծանրաբեռնված իրենց առօրյայից: Հոգևոր կրթության հիմքերի ամրապնդման հետ մեկտեղ` ծրագրի նպատակն է այս երեխաներին պարգևել անկրկնելի և անմոռանալի իննօրյա տոն», – ասել է World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրահամ Սթրոնգը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, անցած տարի World Vision Հայաստանը կազմակերպել էր 2,200 երեխաների հանգիստը ճամբարներում, սակայն ստիպված էր մերժել բազմաթիվ երեխաների հայտերը` միջոցների սղության պատճառով: Երեխաների նախատեսված այս տարվա քանակը 26%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և առհասարակ մեկ ամառվա ընթացքում World Vision կազմակերպության կողմից ճամբար ուղարկված երեխաների ամենամեծ քանակն է:

«Հայաստանի ամենախոցելի խմբին դասվող երեխաների կյանքի բարելավման խնդիրը վաղուց է, ինչ մտահոգում է Ամերիաբանկին: Երբ մենք World Vision կազմակերպությունից ստացանք այս առաջարկը, այն մեզ երեխաներին աջակցելու հիանալի հնարավորություն թվաց: Ամերիաբանկն անում է հնարավորը` ապահովելով հայ նոր սերնդի համար ոչ միայն կենսական պայմաններ, այլ նաև հող է ստեղծում այդ սերնդի զարգացման և բարգավաճման համար: Մենք ապավինում ենք նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչների աջակցությանը, քանի որ այս ծրագիրը հիանալի միջոց է նոր ապագայի կերտման գործում իրենց լուման ներդնելու համար», – ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

World Vision Հայաստան հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստնաում 1998 թ.-ից Երևանի 130 համայնքներում և հանրապետության վեց մարզերում՝ աջակցելով շուրջ 22 հազար երեխաների և նրանց ընտանիքների: Կազմակերպության ծարգրերում ներառված են առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության և հոգևոր զարգացման ոլորտներում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img