Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /ԱՌԿԱ/. Արտարժութային ներդրողները երկուշաբթի ապաստան են փնտրել շվեյցարական ֆրանկի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը և Հունաստանի պահպանվող խնդիրները թուլացրել են ԱՄՆ դոլարը և եվրոն, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Dow Jones-ին։

Մինչդեռ ԱՄՆ դոլարն ընկել է մինչև ամենացածր նոր մակարդակը 78,05 իենի ինտերվենցիայի ժամանակից, բայց թրեյդերները չէին ցանկանում իենը շատ բարձրացնել՝ վախենալով դրդել ճապոնական իշխանություններին ճապոնական արժույթի աճի սահմանափակմանն ուղղված քայլերի։

«Ուրիշ ի՞նչ կարելի է գնել այս օրերին, եթե ոչ ֆրանկ,- ասում է RBS Securities արտարժութային ռազմավարության ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սինչը։ – Որոշակի փուլում այս արտարժույթի բարձրացված փոխարժեքները պետք է վնասեն (այնպիսի տնտեսություններին, ինչպես շվեյցարականն է), բայց մենք դեռ չենք հասել այդ փուլին»։ Այդ կապակցությամբ ավստրալական և նորզելանդական դոլարներն արդեն աճ են ցույց տվել ամերիկյան դոլարի դիմաց երկուշաբթի օրվա մեծ մասում, չնայած, որ դրանք առուվաճառքի գործընթացում են ողջ պատմության մեջ գրանցված ամենաբարձր փոխարժեքներով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img