Լիբանանյան ընկերությունները շահագրգռված են Հայաստանի ապահովագրական ոլորտի ներդրումների իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի.  /ԱՌԿԱ/. Լիբանանյան մի քանի ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական և ծառայությունների մատուցման ոլորտներում, ուրբաթ ասաց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից, Ժեարան հավաստիացրել է,  իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար:

Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի  աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

Հայաստանում ներկայում լիբանանյան կապիտալի մասնակցությամբ գործում են արդեն մոտ 100 ընկերություններ, հիմնականում, փոքր և միջին համատեղ ձեռնարկություններ: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լիբանանյան ընկերությունները ներդրումներ են իրականացրել Հայաստանի բանկային, ապահովագրական, անշարժ գույքի և այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img