ՀՀ-ում բանկային մեկ աշխատակցին բաժին ընկած շահույթը II եռամսյակում կազմել է 2 244 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցին բաժին ընկած շահույթը 2011 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է միջինը 2 244 հազար դրամ (շուրջ 6,1 հազար դոլար՝ ըստ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքի (368,86 դրամ)):

Նման տվյալներ են ստացվել 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի գործունեության արդյունքում առևտրային բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում ամեն ամիս բանկային համակարգի մեկ աշխատակցին բաժին է ընկել միջինը 748 հազար դրամի շահույթ (շուրջ 2027 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին ընկած ակտիվները 2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են միջինը 186 379 հազար դրամ կամ շուրջ 505,3 հազար դոլար:

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերում աշխատել է 9461 աշխատակից, իսկ համախառն շահույթը 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 21 230,5 մլն դրամ (շուրջ 57,6 մլն դոլար):

Երկրորդ եռամսյակի գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին ընկած ամենամեծ շահույթը գրանցվել է «Մելլաթ» բանկում՝ 40 679 հազար դրամ (110,3 հազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ամեն ամիս ապահովել է 13,6 մլն դրամի (36,8 հազար դոլար) շահույթ: Միաժամանակ «Մելլաթ» բանկի մեկ աշխատակցի կողմից ղեկավարած ակտիվները հունիսի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 1 088 մլն դրամ (2952 հազար դոլար), ինչը մեծությամբ առաջին ցուցանիշն է Հայաստանի բանկերի շրջանում:

HSBC բանկ Հայաստանը հաշվետու ժամանակաշրջանում գործունեության արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ըստ անձնակազմի կառավարման արդյունավետության ցուցանիշի: Երկրորդ եռամսյակում HSBC բանկ Հայաստանի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 7 220 հազար դրամի շահույթ, ինչը հավասարազոր է շուրջ 19,6 հազար դոլարի, այսինքն ամսական՝ 2 406 հազար դրամի (6,5 հազար դոլար):

Անձնակազմի կառավարման արդյունավետության հիմնական ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին ընկած շահույթը) երրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 4 337 հազար դրամ (11,7 հազար դոլար) կամ ամսսկան 1 445 հազար դրամ (շուրջ 3,9 հազար դոլար):

Անձնակազմի կառավարման արդյունավետության ցուցանիշով առաջատարների թվում են նաև Պրոմեթեյ բանկը (4 252 հազար դրամ կամ շուրջ 11,5 հազար դոլար) և Արմսվիսբանկը (3 650 հազար դրամ կամ 9,9 հազար դոլար):

Ընդհանուր առմամբ 17 բանկերում մեկ աշխատակցին բաժին ընկած շահույթը գերազանցում է 1 մլն դրամը, իսկ չորս բանկերում՝ 1 մլն դրամից քիչ պակաս: (1 դոլարը 368,08 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img