Հայաստանում փողի բազան հուլիսին ավելացել է 2%-ով՝ կազմելով 530,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 10,4 մլրդ դրամով կամ 2 տոկոսով՝ կազմելով շուրջ 530,6 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացված նախնական տվյլաների հիման վրա, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկությունը հուլիսի վերջին կազմել է 355,5 մլրդ դրամ՝ հունիսի վերջի շուրջ 388,9 մլրդ դրամի փոխարեն:

Դրամով պարտադիր պաշարների մեծությունը կազմել է 104,6 մլրդ դրամ՝ հունիսի վերջի 89,9 մլրդ դրամի փոխարեն, իսկ արտարժույթով՝ շուրջ 56,6 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա վերջի 76,6 մլրդ դրամ փոխարեն:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացած միջոցների) հուլիսի վերջին կազմել են 428,5 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ ավելանալով 25,3  մլրդ դրամով կամ 6,3տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 102,1մլրդ դրամ՝ հունիսի վերջի 116,9 մլրդ դրամի փոխարեն: (1 դոլարը 367,5 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img