Fitch-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ ԷԴՎ-ն BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

Fitch-ի սուվերեն վարկանիշների բաժնի տնօրեն Չարլզ Սևիլի (Charles Seville) խոսքերով՝ Հայաստանի վարկանիշի հաստատումն արտացոլում է այն, որ երկրի իշխանությունները կրճատում են բյուջետային և արտաքին անհավասարակշռությունները՝ ԱՄՀ-ի կողմից աջակցություն ստացող  տնտեսական քաղաքականության ծրագրի համաձայն:

«Այդուհանդերձ, տնտեսությունը խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ: Պետական պարտքն ու համախառն արտաքին պարտքը էականորեն բարձր են, քան դրանք եղել են մինչև 2008-2009 թթ.-ի ճգնաժամը», – ասել է նա:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Fitch-ը 2011 թ.-ին Հայաստանի կառավարությունից ակնկալում է բյուջետային դեֆիցիտի կրճատում մինչև ՀՆԱ-ի 3,9 տոկոսը՝ հաշվի առնելով այն, որ 2010 թ.-ին կառավարությունը կրճատել է դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 5 տոկոս:

«Ծրագրերի համախմբումը հիմնվում է ծախսերի զսպման և հարկային մուտքերի ավելացման համատեղման վրա, ինչը երկարաժամկետ մարտահրավեր է: Կառավարությունը հետագայում նախատեսում է կրճատել դեֆիցիտը՝ 2012 թ.-ին հասցնելով այն ՀՆԱ-ի 3,2 տոկոսի», – նշվում է տեղեկատվության մեջ:

Արտահանման ընդլայնմամբ պայմանավորված՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը (CAD) 2010-2011 թթ.-ին կրճատվել է, և ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի 2012-2013 թթ.-ին:

Fitch-ում կարծում են, որ 2011 թ.-ին ՀՆԱ-ի 12 տոկոսի մակարդակում կանխատեսվող դեֆիցիտը կֆինանսավորվի արտաքին փոխառությունների և օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՀՆԱ-ի շուրջ 6 տոկոսի չափով) հաշվին: Արտաքին պարտքի գծով վճարումները 2012-2013 թթ.-ին կավելանան, սակայն կմնան ավելի ցածր՝ «BB» միջին վարկանիշ ունեցող երկրների համեմատ:

Fitch-ը 2011-2013 թթ.-ին Հայաստանում կանխատեսում է 4-5 տոկոսի սահմաններում ՀՆԱ-ի աճի իրական տեմպեր, ինչը հիմնականում համապատասխանում է աճի միջնաժամկետ ներուժին:

«2011 թ.-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունը ավելացել է  միջինը 5 տոկոսով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև ավելի բարձր հումքային արտահանման և դրամական փոխանցումների հոսքի հաշվին: Կառավարությունը նպատակաուղղված է բարելավել գործարար միջավայրն ու զարգացնել արտահանման ներուժը», – նշվում է տեղեկատվության մեջ:

Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ նման աճը բավարար է ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսի մակարդակում պետական ընդհանուր պարտքի կայունացման համար, եթե չգրանցվեն ֆինանսական ցնցումներ կամ փոխարժեքի հետ կապված շոկեր:

«Սակայն պետական պարտքի շուրջ 90 տոկոսը արտարժույթի տեսքով է, իսկ վճարունակության գործակիցը չափազանց զգայուն է փոխարժեքի տատանումների նկատմամբ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

ԿԲ-ի կողմից տոկոսադրույքների վերջին բարձրացումը նվազեցրեց փոխարժեքի նկատմամբ ճնշումն ու օգոստոսին նպաստեց գնաճի նվազմանը՝ մինչև 4,8 տոկոս, ինչը նպատակային դիապազոնի սահմաններում է, որի վերին շեմը 5,5 տոկոս է: ԿԲ-ն նվազեցնում է դոլարայնացումն ու շուկայում ամրապնդում է հայկական դրամի դիրքը:

Պաշարների կամ դրամի վրա ճնշումը, որի պատճառը տնտեսական աճի գլոբալ դանդաղումն ու Ռուսաստանի տնտեսության աճի շոկն են, կթուլացնի արտաքին հավասարակշռությունն ու կարող է հանգեցնել բացասական վարկանիշի բերող գործողությունների: Ճգնաժամը թուլացրեց արտաքին շոկերը կլանելու Հայաստանի ունակությունը, ինչը ստիպեց կառավարությանն ավելացնել պետական պարտքը՝ հասցնելով այն ՀՆԱ-ի և GXD-ի 40 տոկոսի:

Վարկանիշային գործակալությունում այն կարծիքի են, որ ներքին և արտաքին քաղաքական լարվածությունը, որը կապված է նաև ղարաբաղյան հարցի հետ, ևս կարող է հանգեցնել բացասական վարկանիշի:

«Եթե Հայաստանն իրականացնի հարկային բարեփոխումներ և կրճատի դեֆիցիտը 2 կետով, ապա դա դրական կազդի վարկանիշերի վրա: Դոլարայնացման կրճատումը ևս դրական ազդեցություն կունենա», – նշվում է Fitch-ի տեղեկատվության մեջ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img