Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում առաջիկա հինգ տարիներին ապահովել միջինում 6% տարեկան տնտեսական աճ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ», – նշել է նա՝ երեքշաբթի ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին։

Փաշինյանի խոսքով՝ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ  համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է շուրջ 53% -ով՝  չնայած ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։

Կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի 2027 թ.-ի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճը կանխատեսվում է 5,8% մակարդակում։ Կառավարության ծրագրի թիրախային ցուցանիշների համաձայն՝ 2027–2029 թթ.-երի միջնաժամկետ հատվածում տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է միջինում 6% մակարդակում։

Համաշխարհային բանկը 2026 թ.-ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 5,3%, իսկ 2027 թ.-ին՝ 5,1%, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,25% 2026 թ.-ին, Ասիական զարգացման բանկը՝ 5% 2026 թ.-ին և 5,5% 2027 թ.-ին։ Եվրասիական զարգացման բանկը ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ 6% մակարդակում 2026 թ.-ին և 5,7%՝ 2027 թ.-ին։

S&P Global Ratings-ը 2026 թ.-ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 4,9%, իսկ 2027–2029 թթ.-երին՝ միջինում 5%, Fitch Ratings-ը՝ 5,2% 2026 թ.-ին և շուրջ 5% միջնաժամկետ հեռանկարում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img