Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեի և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի մասնակցությամբ հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային բանկի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) միջև ձևավորված համագործակցությունը։ Միաժամանակ, ամփոփվել են համատեղ աշխատանքի շրջանակում արձանագրված արդյունքները և քննարկվել Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։

 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է Համաշխարհային բանկի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի հետ համագործակցության նշանակությանը՝ ներկայացնելով դրա շրջանակում էական ձեռքբերումները հարկային և մաքսային վարչարարության բարելավման տեսանկյունից։

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումների ազդեցությանը՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ գործընթացների պարզեցումը, թափանցիկության բարձրացումը և տվյալների առավել արդյունավետ կիրառումը նոր հնարավորություններ են ստեղծում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։

«Համագործակցությունը չի սահմանափակվում որևէ առանձին ծրագրով կամ նախաձեռնությամբ, այլ միտված է Կոմիտեի զարգացման հաջորդ փուլի հիմքերի ձևավորմանը։ Միջազգային գործընկերների աջակցությունը հնարավորություն է տալիս գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այս համագործակցությունը լիովին համահունչ է ՊԵԿ-ի տեսլականին՝ ձևավորելու ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ կառույց, որը մի կողմից կապահովի պետության համար եկամուտների արդյունավետ վարչարարություն, իսկ մյուս կողմից՝ հարկ վճարողների համար կստեղծի հստակ, արդար և բիզնեսի համար բարենպաստ միջավայր»,–ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Իր հերթին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է հարկային և մաքսային արդյունավետ համակարգի կարևորությունը։

«Ուժեղ, թափանցիկ, արդյունավետ և հստակ կանոնների վրա հիմնված համակարգի առկայությունը շատ ավելի հեշտ է դարձնում բիզնես գործընթացները, և հենց այդ պատճառով էլ մենք աջակցում ենք այս գործընթացին։ Արձանագրված արդյունքներն ամուր հիմք են երկարաժամկետ գործընկերությունը շարունակելու և խորացնելու համար»,– ասել է նա։

Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել համագործակցությունը։

«Ես իսկապես շնորհակալ եմ ՊԵԿ-ին այն աշխատանքի և այն ճանապարհի համար, որն անցնում ենք միասին։ Սա կարճաժամկետ տեխնիկական աջակցության ծրագիր չէ միայն, այլ նաև երկար ճանապարհ է, որը Միացյալ Թագավորությունը որոշել է անցնել ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի հետ միասին»,– ասել է նա։

Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ տարածաշրջանային ինտեգրման և փոխկապակցվածության նոր հնարավորությունների համատեքստում հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և Հայաստանի տնտեսական դիմակայունության ու մրցունակության բարձրացման ուղղություններով։

Պանելային քննարկումից հետո Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ առանձին քննարկվել է նաև Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) իրականացման ընթացքը և հետագա քայլերը։

Համաշխարհային բանկի մասին Հայաստանում

Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից: Այս ժամանակահատվածում երկիրը ստացել է ավելի քան 2,5 մլրդ դոլարի ֆինանսավորում ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և պետական կառավարման արդիականացման ոլորտների ծրագրերի համար:

Համաշխարհային բանկի խումբը Հայաստանում իրականացնում է 2025–2029 թվականների հնգամյա Գործընկերության շրջանակային ռազմավարությունը: Դրա հիմնական ուղղություններն են ավելի շատ և ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և տնտեսական, բնապահպանական ու սոցիալական ցնցումների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդումը:

Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) անդամ է 1995 թվականից: Այս ժամանակահատվածում IFC-ի ներդրումների ծավալը երկրում, ներառյալ համաֆինանսավորումը, գերազանցել է 2 մլրդ դոլարը: Հայաստանը նաև Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալության (MIGA) անդամ է 1995 թվականից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img