Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/.  Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։ Յունիբանկը միջազգային նախաձեռնությանը միացավ որպես գլխավոր հովանավոր։

Վազքի մեկնարկը տրվեց Երևանում, այնուհետև նախաձեռնությանը միացան մասնակիցներ Բարսելոնայից, Լոնդոնից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Նիցցայից, Փարիզից, Շանհայից, Սիդնեյից, Տոկիոյից, Տորոնտոյից, Ցյուրիխից և այլ քաղաքներից։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Camp Nairi-ի մասնակիցների ժամանցի կազմակերպմանը, որակյալ հոգեբանական օգնության ապահովմանը և ավելի մեծ թվով երեխաներ ընդունելու ճամբարի հնարավորությունների ընդլայնմանը։

«Յունիբանկի նման գործընկերների շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ավելի հեշտ հաղթահարել դժվարություններն ու հայտնվել մի միջավայրում, որն օգնում է կրկին ուրախություն զգալ ու վերագտնել ներքին կայունությունը։ Մեր աջակիցների շնորհիվ՝ որպես ամառային ճամբար մեկնարկած նախագիծը վերածվել է վերականգնման և աջակցության շուրջտարյա ծրագրի։ Շատերի համար Camp Nairi-ն առանձնահատուկ վայր է, որտեղ նրանք կարող են պարզապես կրկին երեխա լինել», — նշեց AGBU-ի զարգացման և հանրության հետ կապերի տնօրեն Քերեն Փափազյանը։

Այս տարի Յունիբանկը նշում է իր 25-ամյակը՝ աճի, նորարարությունների և վստահության քառորդ դարը։ Այս ընթացքում Բանկը դարձել է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ առաջարկելով մանրածախ և կորպորատիվ բանկային ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև Private Banking լուծումներ։ Բանկի գործունեությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով․ այս մոտեցումն արտացոլված է «Բանկ և ավելին» կարգախոսում։

«Բանկի նշանակությունը գնահատվում է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլև հասարակության համար ստեղծած արժեքով։ Մենք մեր պարտքն ենք համարում նպաստել ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ աջակցել սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացմանը: AGBU-ի նախաձեռնությանն աջակցությունն արտացոլում է, թե մեզ համար գործնականում ինչ է նշանակում «Բանկ և ավելին»՝ լինել հասարակության կողքին, երբ մեր օգնության կարիքը կա, և օգտագործել մեր հնարավորությունները՝ կյանքը դեպի լավը փոխելու համար», — նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Յունիբանկի նոր հնարավորություններ ստեղծելու ձգտումն արտացոլվում է նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում նրա մասնակցությամբ։ 2015 թվականին Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջին բանկը, որն իրականացրեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն տալով դառնալ բաժնետեր և մասնակցել բանկի աճին։ Այդ ժամանակից ի վեր Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 10 թողարկում։ Նախորդ տարվա համեմատ Բանկի բաժնետերերի թիվն աճել է 60%-ով, ինչը վկայում է բանկի զարգացմանը մասնակցող ներդրողների շրջանակի ընդլայնման մասին։


IPO-ի ժամանակ սահմանված գնի համեմատ բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 70%-ով։ Վերջին երեք տարիներին բաժնետոմսերի տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10–12%։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։


Ֆինանսական գործունեությանը զուգահեռ՝ Յունիբանկը կշարունակի աջակցել կրթությանը, սպորտին և սոցիալական նշանակություն ունեցող այլ նախաձեռնություններին Հայաստանում և արտերկրում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img