«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

 Նախաձեռնության հոկտեմբեր ամսվա շահառուն «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամն է։ Հավաքագրված միջոցները կուղղվեն «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների  զարգացմանը և ավելի շատ աշակերտների՝ օլիմպիական կրթությանը մասնակցելու հնարավորությանը։

  Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումն ու մարզերում երեխաների ներուժի բացահայտման հնարավորությունները։

  «Կրթությունը և մարզերի համաչափ զարգացումը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։ Մենք վստահ ենք, որ որակյալ կրթական հնարավորություններ ստեղծելով` հիմք ենք դնում ուժեղ և մրցունակ հասարակության ձևավորմանը։ Նախատեսում ենք նաև անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ շահառու երեխաների համար՝ նպաստելով ժամանակակից աշխարհում անհրաժեշտ ֆինանսական հմտությունների ձևավորմանը»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

  «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի խոսքով՝ օլիմպիական կրթությունը աշակերտների շրջանում զարգացնում է վերլուծական մտածողությունն ու հետևողականությունը։

 «Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագա գիտական և տեխնոլոգիական ոլորտի առաջատարները ձևավորվում են դեռ դպրոցական տարիներից։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա, անկախ իր բնակության վայրից, հնարավորություն կունենա բացահայտելու և իրացնելու իր ներուժը։ Ուրախ ենք, որ IDBank-ը միանում է մեր նախաձեռնությանը՝ ներդրում ունենալով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական ապագայի ձևավորման գործում»,- նշեց Սերինե Ավետիսյանը։

 «Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img