Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

Վարդանանց 13Ա հասցեում վարձակալվել էր ընդամենը երկու աշխատասենյակ, կար մեկ համակարգիչ, մեկ տպիչ, մի քանի աթոռ ու սեղան։ Սակայն մեծ գաղափարով ու վստահությամբ լեցուն մի քանի երիտասարդների համար սա լիովին բավարար էր՝ կերտելու Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկի պատմություն։ Այդպես մեկնարկեց Ակբա բանկի ճանապարհը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

1990-ականների կեսերին, երբ նորանկախ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում առկա էին լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ, հաջողվեց նորաստեղծ բանկի կանոնադրական կապիտալի համար Եվրամիության TACIS ծրագրից ստանալ 2 մլն էքյու։

Այս փուլից սկսած բանկի երիտասարդ թիմը սկսեց աշխատել գյուղացիների հետ՝ ստեղծելով փոխօգնության վրա հիմնված բանկային մոդել։

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը։

Ակբայի զարգացման ճանապարհի առանցքում միշտ եղել է վստահությունը՝ սկսած աշխատակիցներից մինչև հաճախորդներ, գործընկերներ ու բաժնետերեր։ Այս վստահության արդյունքում հետագա համագործակցությունները՝ ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբից մինչև Եվրոպայի ակտիվների առաջատար կառավարիչ Ամունդի, զգալի նշանակություն ունեցան Ակբայի զարգացման համար։

Երեք տասնամյակների ընթացքում Ակբան փոխվել է. մեծացել են բանկի մասշտաբները, զարգացել են տեխնոլոգիաներն ու ծառայությունները, փոխվել են հաճախորդների պահանջները։ Այսօր Ակբան մի քանի երիտասարդ աշխատակցից հասել է շուրջ 1900 աշխատակցի, բանկի acba digital համակարգն ունի ավելի քան 750 հազար օգտատեր, իսկ հաճախորդների գործարքների շուրջ 90%-ն իրականացվում է բանկի թվային ուղիներով։

Այս ամենին զուգահեռ, Ակբան անընդմեջ ներդրումներ է կատարում Հայաստանի համայնքների, կրթության, մշակույթի և շրջակա միջավայրի զարգացման համար։

Ակբան մարդկանց մասին է, ովքեր 30 տարի առաջ սկսեցին երկու սենյակից, նրանց մասին, ովքեր միացան ճանապարհին, և նրանց, ովքեր այսօր շարունակում են այդ պատմությունը։

30 տարի անց Ակբայի պատմությունը շարունակում է ձևավորվել նույն հիմքի վրա՝ գաղափար, թիմ և վստահություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img