Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ընդհանուր 50,000 հատ պարտատոմս։  Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 12% (կիսամյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 1 հատ, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը սահմանված է 2026 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2027թ. փետրվար 2-ը ներառյալ (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝
իր կողմից նախկինում թողարկված պարտատոմսերի համեմատ նվազեցնելով ձեռքբերման նվազագույն շեմը և առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։ 

Ընկերությունից հայտնում են, որ նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկը արձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։

«Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը։
Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով, ինչպիսիք են Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամաս Skyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։

Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են  ազդագրում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img