IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։

Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Այգու հիմնադրման գաղափարակիցն ու իրագործողը «Armenian Tree Project» հիմնադրամն է։ Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ։

Նախքան հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին Մատենադարանում։ Համագործակցության մեկնարկը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ․ Մատենադարանի Պատվո կամարին, որտեղ զետեղված են հաստատության բարերարների անունները, ավելացվեց նաև IDBank-ի անունը։ Բանկին՝ ի դեմս վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, հանձնվեց նաև «Բարերար Մատենադարանի» մեդալը։

Ընդգծելով համագործակցության կարևորությունը՝ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց․ «Ինչպես գիտեք, Բանկն այս տարի նշում է իր գործունեության 35 տարին, և մենք հոբելյանի միջոցառումների շրջանակում մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացնում։

Մատենադարանի հետ համագործակցությունը այս առումով խիստ արժեքավոր ու կարևոր է մեզ համար։ IDBank-ի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը մշտապես եղել է սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։

Ավելի անվտանգ, կանաչ ու մաքուր ապագա կերտելու ճանապարհին չափազանց կարևոր է միավորել բիզնեսի, մշակույթի, բնապահպանական ոլորտի և հանրային հատվածի ջանքերը։ Միայն համատեղ ռեսուրսներով ու նվիրումով է հնարավոր ստեղծել ավելի լավ միջավայր՝ մեր և մեր ապագա սերունդների համար»։

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը նշեց․ «Նախագիծը կյանքի կոչելու գործնական քայլերը մենք սկսում ենք IDBank-ի աջակցությամբ։ Սա առաջին խոշոր հատկացումն է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներում, և ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Բանկի ղեկավարությանը։ Նախատեսում ենք այգում ունենալ առանձնահատուկ գոտիներ, հատկապես մի անկյուն, որտեղ կաճեցվեն հենց հայկական ձեռագրերում հիշատակված բույսերը։ Այսպիսով՝ այգին կունենա նաև ընդգծված կրթական նշանակություն, և համոզված եմ, որ ապագայում մեր կրթամշակութային ծրագրերի մի մասը կանցկացվի հենց այստեղ»։

Կանաչ ու կայուն Հայաստան ունենալը IDBank-ի ռազմավարության անկյունաքարերից է, ինչի վկայությունն են Բանկի իրականացրած բնապահպանական ծրագրերը, այդ թվում՝ Մոսկովյան պուրակի բարեկարգումն ու «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Հիմնադրման 35-ամյակի շրջանակում Մատենադարանում հիմնվող կենսաբազմազանության այգին IDBank-ի հերթական կանաչ նախագիծն է։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img