Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հանդես է գալիս որպես գլխավոր աջակից Սփյուռքի համայնքների հավաք-համաժողովի, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 19-20-ին, հաղորդվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ Սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img