ԱՄՀ պաշարները հնարավոր է չբավարարեն հետագա կարիքները հոգալու համար. Լագարդ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ ֆինանսական պաշարները բավարար են ներկա կարիքները հոգալու համար, սակայն ապագայում հնարավոր է խնդիրներ առաջանան, շաբաթ օրը հայտնել է ԱՄՀ տնօրեն-կարգադրիչ Քրիսթին Լագարդը:

«Շուրջ 400 մլրդ դոլար ծավալով մեր պաշարներն այսօրվա դրությամբ լիովին բավարար են թվում, բայց այդ թիվը խամրում է առավել խոցելի երկրների պոտենցիալ կարիքների և ճգնաժամի զոհերի ֆոնի ներքո»,- ասվում է հայտարարության մեջ:

«Առաջիկայում իմաստ ունի քննարկել այդ կարիքները»,- նշվում է փաստաթղթում:

Լագարդը հերթական անգամ հայտարարել է ԱՄՀ բարեփոխումն արագացնելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ բարեփոխման գլխավոր տարրը ԱՄՀ-ում ներկայացուցչության մակարդակի բարձրացումն ու քվոտան է արագ աճող տնտեսությամբ երկրների համար է, առաջին հերթին` ԲՌՀՉ երկրների համար (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան):

ԲՌՀՉ երկրներն իրենց հերթին պնդում են ԱՄՀ կառավարման մարմինների բարեփոխումների անցկացման ակտիվացման վրա և անհրաժեշտ են համարում մինչև 2014թ.-ի հունվար ավարտել անդամակցության համար քվոտաների նոր վերաբաշխումը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img