Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը կայուն է. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 սետպեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայիս մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սա մեր գնահատականը չէ, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններինը»,- հինգշաբթի նախագահի խոսքը «ԱՌԿԱ» գործակալության համար մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը նշել է, որ պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն: «Հանգուցային սկզբունքներ են հռչակվել առավել բարենպաստ ռեժիմը, մեր ազգային հոգատար մոտեցումը և սեփականության բոլոր ձևերի ամուր պաշտպանությունը»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ փորձագետների գնահատականի՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ, հանրապետության ՀՆԱ-ի աճը կազմել է 4,5 տոկոս:

Ըստ ՀՀԿԲ տվյալների՝ մինչև 2011թ.-ի վերջը գնաճի տեմպերը կրճատման դինամիկա կցուցաբերեն և մեծ հավանականությամբ կհասնեն թույլատրելի միջանցքի ցածր սահմանին: 2011թ.-ին, ՀՀ պետբյուջեի համաձայն, հանրապետությունում 4 տոկոսի չափով գնաճ է ծրագրված (±1,5%): -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img