Առէկսիմբանկը մինչև տարեվերջ մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչև 70 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2011թ. տարեվերջ ավելացնել իր վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 70 մլրդ դրամ` ապահովելով տվյալ ցուցանիշի 40%-ից ավել տարեկան աճ՝ նախորդ տարվա համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերի (ներառյալ վարկային գծերը) ընդհանուր ծավալը կազմում է 63.8 մլրդ դրամ (ակտիվների 74.6%-ը)`երրորդ եռամսյակում ապահովելով 2.4%, իսկ 9 ամիսների ընթացքում` 29.9% աճ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաշվեկշիռային տվյալների համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալը 2011 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 14.9 մլրդ դրամ, ակտիվները` 85.5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 70.6 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքում բանկի զուտ շահույթը կազմել է 683.5 մլն դրամ: (1 դոլարը 375,16 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img