Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. /. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային սեկցիայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,33 տոկոսով՝ դառնալով 375,25 դրամ: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 6,75 մլն ԱՄՆ դոլար, ինչը 34,8 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,26 տոկոսով և շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, կազմել 376,98 դրամ:

Այս շաբաթվա հիմնական իրադարձությունը երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին կայացած ՀՀ ԿԲ նիստն էր՝ նվիրված հիմնական տոկոսադրույքին: Ինչպես և ենթադրվում էր, կարգավորիչը չփոխեց տոկոսադրույքը՝ թողնելով այն նույն մակարդակի վրա (8,0%), ինչը փոքր ինչ աջակցեց հայկական դրամի արժեքին:

Հայաստանի արժույթի շուկայում դոլարի չափավոր անկումը ևս մասամբ պայմանավորված էր շուկայի մասնակիցների՝ ռիսկի չգնալու ցանկությամբ  դոլարի այս տարվա տարեկան առավելագույն ցուցանիշի ժամանակ՝ մտավախություն ունենալով դրամին աջակցելու նպատակով ԿԲ-ի միջամտության կապակցությամբ:

1

Այս շաբաթ Հայաստանում դոլարի փոխարժեքը հիմնականում կախված կլինի FOREX համաշխարհային արժութային շուկայում դոլարի դինամիկայից: G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովի դրական արդյունքները կարող են լավատեսություն ավելացնել շուկայի մասնակիցների շրջանում՝ նման կերպով աջակցելով բարձր եկամտաբերություն ունեցող արժույթների աճին: Այս ամենի արդյունքում ԱՄՆ դոլարը կարող է հայտնվել ճնշման տակ նաև դրամի նկատմամբ:

Դոլարի վրա լրացուցիչ ճնշում կգործադրի ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ նվազած պահանջարկը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 5,91 մլն ԱՄՆ դոլար, ինչը 61,26 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

2

Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքն առաջիկա շաբաթ հավանաբար կգտնվի 375 – 379 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժույթի շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 3,8 տոկոսով՝ դառնալով 1,3880.

Շաբաթվա սկզբին եվրագոտու պարտքային ճգնաժամի նկատմամբ լարվածության թուլացումը հանգեցրեց եվրոյի աճին FOREX շուկայում: Այս ամենին նպաստեցին տեղեկատվություններն այն մասին, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները պայմանավորվել են անել հնարավոր ամեն ինչ՝ եվրոպական բանկերի վերակապիտալացման համար, ինչպես նաև հայտարարել են, որ ամսվա վերջում Եվրոպայի ճգնաժամի հաղթահարման ծրագիր կներկայացնեն:

Եվրոյի համար պակաս կարևոր, դրական իրադարձություն չէր նաև Սլովակիայից ստացված նորությունն այն մասին, որ երկրի խորհրդարանը, չնայած ներքին տարաձայնություններին, հավանության է արժանացրել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի (EFSF) ընդլայնումը, ինչը լավատեսություն ավելացրեց եվրագոտում պարտքային ճգնաժամի հաղթահարման հարցում: Այս ամենի արդյունքում եվրոյի գինը բարձրացավ՝ հասնելով 1,3880-ի:

Այս ամենի արդյունքում արձագանքելով արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցած իրադարձություններին՝ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ ավելացավ 2,44 տոկոսով՝ հասնելով 522,40 դրամի:

Այս շաբաթ եվրոյի դինամիկայի վրա կազդի ներդրողների տրամադրվածությունը, որը հիմնական սահմանվում է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին կայացած G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովի արդյունքներով: Եվրոյի գնանշման վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև արտադրական հատվածի և բնակարանների շուկայի ամերիկյան սեպտեմբերյան տվյալները, գնաճին վերաբերող սեպտեմբերյան տվյալները, ինչպես նաև տարածաշրջանների մասին «Բեժ գիրք» ՊԴԾ-ի տնտեսական հաշվետվությունը: Եվրոպայից ակնկալվող նորությունների թվում հարկավոր է նշել  ZEW և IFO գերմանական հետազոտական ինստիտուտների հոկտեմբերյան տնտեսական համաթվերը: G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովի դրական արդյունքներն ու ակնկալվող չափավոր լավատեսական մակրոտնտեսական տվյալները հավանաբար կաջակցեն եվրոյին:

Այս շաբաթ եվրոյի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը 1,3650-1,4100 է: Այս դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 513- 530 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ ավելացել է 3,45 տոկոսով՝ հասնելով 12,33 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու աճով:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև Փարիզում կայացած G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովի արդյունքներից: Ակնկալվում է, որ այս վիճակագրությունը կլինի չափավոր դրական: Այս ամենի ֆոնի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովը բավականին արդյունավետ էր, ռուսական ռուբլին կարող է շարունակել իր աճը: Եթե ԱՄՆ-ից և Գերմանիայից ակնկալվող տնտեսական վիճակագրությունը կանխատեսվածից բարենպաստ չլինի, ապա ռուբլու վրա գործադրվող ճնշումը կվերսկսվի: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12,10 – 12,55 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img