Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է մինչև 2012 թ.-ը 15 տոկոսով ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև 2011 թվականի վերջը նախատեսում է ևս 15 տոկոսով ավելացնելով մասնավոր փոխանցումների ծավալը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում» մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2011 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 19 679 252 000 դրամ, որոնցից դեպի Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 8 310 479 000 դրամ, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները՝ 11 368 773 000 դրամ:

Տեղեկատվության համաձայն՝ 2011 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշիվ բացելու իրականացվել է 3 997 207 000 դրամի փոխանցում, որոնցից դեպի Հայաստան կատարվել է 3 391 538 000 դրամի փոխանցում, իսկ Հայաստանից՝ 605 669 000 դրամի փոխանցում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» աշխատում է Contact, Быстрая почта, MoneyGram, MIGOM միջազգային վճարային համակարգերի հետ: Մինչև տարեվերջ նախատեսվում է միանալ «Близко» և «Անելիք» դրամական փոխանցումների միջազգային համակարգերին, իսկ 2012 թ.-ին՝ «Գազպրոմ-էքսպրես» համակարգին: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն (ՌԴ):

«Առէկսմիբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաշվեկշռային տվյալների համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալը 2011 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել է 14.9 մլրդ դրամ, ակտիվները՝ 85,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 70,6 մլրդ դրամ: Ինը ամիսների արդյունքում բանկն ապահովել է 683,5 մլն դրամի զուտ շահույթ: (1 դոլարը 375,40 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img