Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր «Արմենիա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին տեղի է ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր «Արմենիա» մասնաճյուղի բացումը, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, մասնաճյուղը նախատեսված է խոշոր շրջանառություն ունեցող իրավաբանական անձանց սպասարկման համար: Բանկը հագեցած է ամենաժամանակակից բանկային տեխնիկայով և համապատասխանում է եվրոպական ամենախիստ ստանդարտներին:

«Մեր նպատակն էր, որպեսզի մեր հաճախորդներն այս մասնաճյուղում սպասարկվեն այնպես, ինչպես դա կարող է լինել Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու Յորքում», – նշել է բանկի գխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշել է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ունի ավելի քան 15 տարվա գործունեության պատմություն, մշտապես դրսևորել է ընդլայնման կայուն միտումներ և արդեն շուրջ երեք տարի է ակտիվների մեծությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր:

«Այս տիպի մասնաճյուղեր, ես ձեզ վստահեցնում եմ, չկան նույնիսկ Եվրոպայի զարգացած երկրներում», – ավելացրել է ԿԲ նախագահը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ինչպես բանկի առաջարկած բազմաթիվ վարկատեսակներից ու ավանդատեսակներից, այնպես էլ ստանալ բանկային երաշխիքներ, օգտվել ակրեդիտիվներից, ֆակտորինգից, լիզինգից և այլն:

Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996թ.: Բանկը ստեղծվել է Եվրոմիության TACIS  ծրագրի շրջանակներում: ՀԻմնական բաժնետերերի թվում են՝ Credit Agricole S.A-ն 15,56% մասնաբաժնով, «SACAM International»-ը՝ 12.44% մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխադարձ աջակցության միությունները, այդ թվում ՝ Արմավիրի մարզը՝ 14,08 և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով շարունակում է առաջատարի դիրք զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում մի շարք հիմնական ցուցանիշներով: Մասնավորապես, հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 192,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ արձանագրելով 14,56 տոկոսի աճ և կազմելով Հայաստանի բանկային համակարգի բոլոր ակտիվների 10,93 տոկոսը:

Միաժամանակ բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 17,5 տոկոսով՝ գերազանցելով 133 մլրդ դրամը (բանկային համակարգի ողջ վարկային պորտֆելի 11,3 տոկոսը): Բանկի կապիտալը հասել է ավելի քան 42,1 մլրդ դրամի՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 6,89 տոկոսով (բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 11,95 տոկոսը): Միաժամանակ բանկի շահույթն առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ (2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 58,14 տոկոսի աճ): (1 դոլարը 375,40 դրամ է):-0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img