Ամերիաբանկը 2012 թ.-ի I կիսամյակում կհայտարարի բանկային հատվածում միաձուլման նոր գործարքի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 2012 թ.-ի առաջին կիսամյակում մտադիր է հայտարարել Հայաստանի բանկերից մեկի հետ միաձուլման նոր գործարքի մասին, ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Մենք մեկ տարի է, ինչ բանակցություններ ենք վարում: Հուսով ենք, որ 2012 թ.-ի առաջին կիսամյակում կհայտարարենք երկրորդ գործարքի մասին», – ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

2010թ.-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը:  Կասկադբանկի և Ամերիաբանկի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» և «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունները նշել են, որ միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։

Միաժամանակ Ջրբաշյանը ձեռնպահ մնաց ներկայացնել նախապատրաստվող գործարքի մանրամասները՝ նշելով, որ այն լուրջ գործարք է, և տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է վնասել գործընթացին և հանգեցնել դրա ձախողմանը:

Զարգացման գծով տնօրենի խոսքերով՝ համախմբումը հարկավոր է՝ Հայաստանի բանկային հատվածում արդյունավետության բարձրացման համար:

«Մեր համոզմամբ` տնտեսության այլ ճյուղերի համեմատ ցածր արդյունավետության (բանկային հատվածի) խնդիր կա: Եթե համեմատենք բանկային հատվածի շահութաբերության մակարդակը, օրինակ, արդյունաբերության կամ ծառայության ոլորտների հետ, ապա կարելի է տեսնել, որ բանկային հատվածն այսօր պակաս արդյունավետ է», – ասաց նա:

Այս կապակցությամբ նա նշեց, որ բանկերի միաձուլումը, միավորումը, գնումը բանկային համակարգի արդյունավետության հետ կապված խնդիրների տրամաբանական լուծումն է, «և այդ գործընթացները կակտիվանան»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img