Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան օգոստոսին ավելացել է 0,6%-ով և հասել 1 254 451 մարդու

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան այս տարվա օգոստոսին, հունիսի համեմատ, ավելացել է 0,6 տոկոսով և հասել 1 254 451 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Միաժամանակ ֆիզիկական անձանց բաժին է հասնում առևտրային բանկերի հաճախորդների բազայի ավելի քան 94,5 տոկոսը (1 185 448 մարդ): Ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը օգոստոսին, հունիսին համեմատ, ավելացել է 0,7 տոկոսով:

Ըստ տվյալների՝ առևտրային բանկերի իրավաբանական անձ-հաճախորդների թիվը հաշվետու ժամանակահատվածաում, հունիսի համեմատ, ավելացել է 0,1 տոկոսով և կազմել 68 957 մարդ: (1 դոլարը 378,98 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img