Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը նոյեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի հատվածում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 1,07 տոկոսով մինչև 384,86 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 13,99 ԱՄՆ դոլար, ինչը 10,86 տոկոսով շատ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 1,0 տոկոսով՝ շաբաթ օրը կազմելով 386,40 դրամ:

Ամերիկյան արժույթը շարունակում է իր չափավոր աճը դրամի նկատմամբ: Դոլարի այս վարքի հիմնական պատճառը բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկն է: Նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դոլարին չորրորդ շաբաթն անընդմեջ հաջողվել է թարմացնել իր տարեկան առավելագույն արժեքը՝ հասնելով 386 դրամի:

1

Կարծում ենք, որ հաջորդ շաբաթ Հայաստանում դոլարի փոխարժեքը կշարունակի բարձրանալ: Այս ժամանակահատվածում արտերկրից դեպի Հայաստան եկող փոխանցումների ծավալների ավանդական նվազումը կրճատում է արտարժույթի առաջարկը: Դոլարի արժեքի աճը ներքին շուկայում կարող են զսպել կենտրոնական բանկի գործողությունները:

Ընթացիկ շաբաթ որոշակիորեն պահել դրամը կօգնի ներկրողների և բնակչության՝ արտարժույթի կրճատված պահանջարկը: Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության՝ ներբանկային շուկայի տեսության համաձայն, նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 10,264 մլն ԱՄՆ դոլար, ինչը 47,08 տոկոսով ցածր է, քան դրան նախորդող շաբաթվա ընթացքում:

2

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում, հավանաբար, կգտնվի 384-390 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթվա եվրոյի փոխարժեքը Հայաստանում որոշվել է FOREX արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն ընկել է 0,27 տոկոսով՝ մինչև 1,3753:

Շաբաթվա սկզբին եվրոպական միասնական արժույթին հաջողվեց կայունանալ 1,3800-ի մոտակայքում: Դրա համար ֆոն են ծառայել Հունաստանից ստացված լուրերը վարչապետ Պապանդրեուի հրաժարականի մասին: Սակայն չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, եվրոպական արժույթին չհաջողվեց պահել իր դիրքերն ԱՄՆ դոլարի նկատմամբ: Դրա գլխավոր պատճառն Իտալիայի քաղաքական անկայունության և բյուջետային խնդիրների կապակցությամբ շուկայի մասնակիցների ուժեղացող մտավախություններն են: Եվրոպական պարտքային ճգնաժամի տարածման առիթով մտավախությունները կրկին անհանգստացրեցին ներդրողներին՝ հանգեցնելով ռիսկային ակտիվների, այդ թվում՝ եվրոյի զանգվածային վաճառքի:

Այնուամենայնիվ, նախորդ առևտրային շաբաթվա վերջում եվրոպական արժույթին հաջողվեց մասամբ վերականգնել իր կորուստները նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը հավանության է արժանացրել խիստ տնտեսման քայլերի մասին օրենքը: Բացի այդ, այն լուրը, որ հունական քաղաքական կուսակցությունները կարողացել են համաձայնության գալ անցումային կառավարության ղեկավարի թեկնածության շուրջ (անցումային կառավարության նախագահ կդառնա Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադիմոսը), նույնպես դրական ազդեցություն ունեցավ ներդրողների տրամադրությունների վրա: Արդյունքում, արձագանքելով համաշխարհային արժույթի շուկայի իրադարձություններին, Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0,45 տոկոսով՝ մինչև 529,16 դրամ:

3

Առաջիկա շաբաթ եվրոյի դինամիկայի վրա կազդեն Իտալիայի շուրջ ծավալվող իրադարձությունները: Հարկ է նաև ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի սպառողական գների, արդյունաբերական արտադրության և բնակարանային շուկայի վերաբերյալ հոկտեմբեր ամսվա տվյալներին, օտարերկրացի ներդրողների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնումների ծավալի սեպտեմբերյան թվերին: Եվրոպական լուրերից հարկ է առանձնացնել հոկտեմբերին եվրագոտու սպառողական գների ինդեքսի տվյալները և երրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ նախնական տվյալները: Իտալիայի նոր վարչապետի պաշտոնում հայտնի տնտեսագետ, սենատոր Մարիո Մոնտիի նշանակման մասին լուրերը և ակնկալվող մակրոտնտեսական չափավոր լավատեսական տվյալները, հավանաբար, կաջակցեն եվրոյին:

Հայաստանում ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 0,79 տոկոսով՝ մինչև 12,81 դրան: Դա պայմանավորված է եղել ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի անկումով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի չափավոր աճով:

Ռուսական ռուբլու դինամիկան ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ առաջիկա շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ այդ վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Այդ ֆոնի ներքո, ինչպես նաև Իտալիայում նախարարների նոր կաբինետի շուտափույթ ձևավորման բարենպաստ լուրերը հաշվի առնելով, ռուսական ռուբլին կարող է շարունակել իր աճը: Իսկ եթե ԱՄՆ-ի և եվրագոտու տնտեսական վիճակագրությունն այդքան էլ բարենպաստ չլինի, որքան ակնկալվում է, ապա ռուբլու նկատմամբ ճնշումը կվերականգնվի: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերին կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12,60-13 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img