Ամերիաբանկն առաջարկում է երեք նոր հիփոթեքային վարկեր

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջարկում է ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող նոր հիփոթեքային վարկեր, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն` բանկն արդեն իսկ ուներ ճկուն պայմաններով հիփոթեքային վարկերի շատ ընդարձակ տեսականի` բնակարանի, բնակելի տան, առևտրային (կոմերցիոն) անշարժ գույքի, հողատարածքի ձեռք բերման, վերանորոգման (վերակառուցման), և այս շարքը համալրեց լիովին նոր տեսակներով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բանկն առաջարկում է ավանդով ապահովված հիփոթեքային վարկ, որը վարկառուի համար ապահովում է վսստահություն:

«Եթե վարկառուն ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ և ձևակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ Ամերիաբանկում գործող ավանդն է ձևակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաև երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը», – նշվում է տեղեկատվության մեջ:

Երբ վարկի մարումները հասնի այն աստիճանին, երբ մնա մարելու միայն անշարժ գույքի գրավով ապահովված մասը, ապա ավանդատուն կարող է ազատ տնօրինել ավանդի գումարը:

Մամուլի հաղորդագրության համաձայն` Ամերիաբանկն առաջարկում է նաև այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: «Այս վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Ընդ որում, չկա սահմանափակում ձեռք բերվող գույքի գտնվելու վայրի նկատմամբ: Այս դեպքում Բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երևանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ», – նշվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, Ամերիաբանկի կողմից առաջարկվող երրորդ վարկատեսակը լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկն է, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ և լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Եվ այս վարկի համար սահմանված է ընդամենը 5% կանխավճար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img