ՀՀ ԿԲ-ն ծրագրում է շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ծրագրում է առաջիկա ժամանակահատվածում չեզոք դրամավարկային քաղաքականություն  իրականացնել և գտնում է, որ դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխությունների կարիք չկա, նշվում է նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ԿԲ Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված ԿԲ մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, որն ուրբաթ ստացվել է «ԱՌԿԱ» գործակալություն:

Միաժամանակ ԿԲ Խորհուրդը նշել է, որ կախված դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված ռիսկերի դրսևորման չափից և ժամկետներից՝ չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը:

Խորհուրդը նաև արձանագրել է, որ իրականանում են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերի կանխատեսումները գնաճի նվազող հետագծի և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ձևավորվելու վերաբերյալ:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2011 թ. հոկտեմբերին 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.7%՝ ընդհուպ մոտենալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին:

Խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, և, առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում, միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի: Միաժամանակ դեռևս պահպանվում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների  արդյունավետության անորոշությունները:

«2011 թ. չորրորդ եռամսյակում հարկաբյու­ջե­տային քաղաքականությունը կունենա գրեթե չեզոք ազդեցություն համախառն պահան­ջարկի վրա, այդուհանդերձ, այն բնութագրվում է զսպող՝ հաշվի առնելով նախորդ եռամսյակների զսպողական քաղաքականության լագային ազդեցությունները», – նշվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ հաշվի առնելով նաև աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները և մասնավոր ծախ­սում­ների չեզոք ազդեցությունը, գնահատվում է, որ ներքին պահանջարկի և աշխատանքի շուկայի զուտ ազդեցությունը գնաճային միջավայրի վրա կլինի թույլ գնանկումային

Խորհրդի նիստում ներակայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները. հոկտեմբերին շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0.11 տոկոսային կետով` կազմելով 9.60 %, իսկ միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.07 տոկոսային կետով` կազմելով 9.26 %: Իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա  համեմատ միջին տոկոսադրույքը աճել է 0.24 տոկոսային կետով և կազմել 8.3%:

2011 թ. նոյեմբերի 8-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները` համապատասխանաբար` 11.0% և 5.0%:

ԿԲ-ն սեպտեմբերի 6-ին վերջին անգամ 0,5 տոկոսային կետով նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 8 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img