ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում ավելացել է 4,1%-ով և կազմել 47,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 47,6 միլիարդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 1,8 մլրդ դրամով կամ 4,1 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը: 2011թ.-ի սեպտեմբերի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 8,5 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 17,92 տոկոս:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում են հայտնվել Արեգակը՝ շուրջ 7,8 մլրդ դրամ (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 16,47 տոկոսը), Նորվիկը՝ ավելի քան 6,3 մլրդ դրամ (13,32 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ շուրջ 4,7 միլիարդ դրամ (9,78 տոկոս) և Կամուրջը՝ ավելի քան 2,6 միլիարդ դրամ (5,51 տոկոս):

2011թ.-ի երրորդ եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Գառնի Ինվեստի» (60,28 տոկոսով), «Կիլիկիայի» (25,85 տոկոսով), «Ագրոլիզինգի» (20,78 տոկոսով) մոտ:

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատար եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (8,2 միլիարդ դրամ), «Նորվիկ» ընկերությունը (5,6 միլիարդ դրամ) և «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը (ավելի քան 4,5 միլիարդ դրամ):

2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն՝ 65 մասնաճյուղով: (1 դոլարը 384,03 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img