«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» միջազգային հեղինակավոր պարգևին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայկական «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար, ասվում է Մեծ Բրիտանիայի Եվրոպական Բիզնես Ասամբլեայի (EBA) գլխավոր տնօրեն Ջոն Նեթինգի անունից գործակալությանն ուղղված շնորհավորական ուղերձում:

«Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել գործակալության թիմին 15-ամյա հոբելյանի կապակցությամբ և նոր հաջողություններ մաղթել: Գործակալությունը մեզ հայտնի է որպես իր ոլորտի առաջատար: Կարծում ենք, որ այդպիսի ընկերությունները, որոնք ծառայում են հաճախորդների շահերին և ձգտում են պրոֆեսիոնալիզմի բոլոր ուղղություններում, պետք է ճանաչված լինեն միջազգային բարձր մակարդակով»,- ասվում է նամակում:
Անվանակարգում ներկայացվելն իրականացվել է տեղեկատվական-վերլուծական բաժնի վերլուծական հաշվումների հիման վրա՝ օգտագործելով «21-րդ դարի առաջնորդներ» միջազգային վարկաշային ծրագրի գործընկերների՝ «Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի» (Ռուսաստանи Դաշնություն), «Շուկայի հոտազոտման եվրոպական կենտրոն» (Բելգիա) և այլ կազմակերպությունների երաշխավորությունները:

«Best Enterprises» պարգևը շնորհվում է տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի, սոցիալական ակտիվության, պրոֆեսիոնալ և հասարակական գործունեության ոլորտներում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև կազմակերպությունում մասնագետների հաջող գործունեության համար, ովքեր իրենց աշխատանքում արդյունավետ կերպով կիրառում են մտավոր և տեխնոլոգիական օրիգինալ նորույթները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
Անվանակարգի դափնեկիրների ընտրության լրացուցիչ սկզբունքներն են՝ գործարար և հասարակական հեղինակությունը, բացասական արձագանքների բացակայությունը և զանգվածային լրատվամիջոցներում մեջբերման հաճախականությունը:

«Best Enterprises» միջազգային պարգևի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին «Լիդերների Օքսֆորդյան Գագաթնաժողովի» (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա, 10-13 դեկտեմբերի 2011 թվական) հովանու ներքո կայանալիք «Սուրբծննդյան ընդունելության» շրջանակներում:

Լիդերների Օքսֆորդյան Գագաթնաժողովը Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքի ամենահեղինակավոր գործարար միջոցառումներից մեկն է, որն ավանդաբար  անցկացվում է համաշխարհային գիտական կենտրոնում՝ Օքսֆորդում: Գագաթնաժողովի ժամանակ քաղաքապետարանի հանդիսությունների սրահում ամենա տարի հավաքվում են աշխարհի ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ: Բիզնեսի, գիտության և արվեստի լիդերների Օքսֆորդյան գագաթնաժողովի կազմակերպիչներն են՝ Բիզնեսի եվրոպական ասամբլեան (Europe Business Assembly), Թեմզայի հովտի առևտրի պալատը (Thames Valley Chamber of Commerce Group), Լիդերների միջազգային ակումբը (Club of Leaders international), Եվրոպայի ռեկտորների միջազգային ակումբը (The Club of the Rectors of Europe):

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը: Բացի այդ, գործակալությունն իր հաճախորդներին է առաջարկում տեղեկատվական ուղեկցման և վարկանշային միջոցառումների կազմակերպման լրացուցիչ ծառայությունների փաթեթ, կանոնավոր կերպով հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային համաժողովների, ֆորումների և ցուցահանդեսների տեղեկատվական հովանավոր:

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն: 2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ԱՄՀ–ն 2026թ․–ին բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,3%

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img