Արարատբանկը նոր՝ «Արարատ Բիզնես» ավանդատեսակ է ներդրել իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը նոր՝ «Արարատ Բիզնես» ավանդատեսակ է առաջարկում իրավաբանական անձանց՝ մինչև 11,5 % տարեկան տոկոսադրույքով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ իրավաբանական անձանց համար երկարաժամկետ դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 9,5 տոկոս, իսկ արտարժութայիններինը՝ 6,7 տոկոս:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ավանդներն ընդունվում են ինչպես հայկական դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով` 31 օրից մինչև 3 տարի ժամկետով, նվազագույնը  400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով:

Այս ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել ավանդային հաշիվը ավանդի սկզբնական գումարի կրկնապատիկի չափով, այլ նաև կատարել այդ հաշվից ելքագրումներ` սկզբնական գումարի մինչև  20 տոկոսը` պահպանելով տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսագումարները:

Միաժամանակ, հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է վճարվել  ամսական, եռամսյակային, ժամկետի վերջում կամ տոկոսագումարները  կարող են կապիտալացվել` հաշվեգրելով ավանդի մայր գումարին:

Եթե ավանդի գումարը գերազանցում է 20 մլն ՀՀ դրամը  կամ 50 հազար ԱՄՆ դոլարը, ապա տարեկան տոկոսադրույքին կավելանա ևս 0,5 %:

Հաճախորդի ցանկությամբ` վերջինիս տրամադրվում է MasterCard Business պլաստիկ քարտ` առանց  չնվազող մնացորդի սահմանման:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվներն ավելի քան 66,9 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ շուրջ 55,3 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 11,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 7,2 մլրդ դրամ: Միաժամանակ,  վարկային ներդրումները կազմել են 35 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 38,7 մլրդ դրամ, իսկ 2011 թվականի առաջին ինն ամսիների ընթացքում մաքուր եկամուտը՝ 1,7 մլրդ դրամ։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում գործել է բանկի 35 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից (ՎԻԴԵՈ)

Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան

Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթը 2025 թ․-ին աճել է 18%-ով՝ հասնելով 16,2 մլրդ դրամի

2025 թ․-ի արդյունքներով Հայաստանի աուդիտորական ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների համախումբը) կազմել է շուրջ 16,2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2026 թ․-ի առաջին եռամսյակում աճել են 11,87%-ով՝ հասնելով 882,4 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ․-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 882,4 մլրդ դրամ՝ 2025 թվականի մարտի 31-ի համեմատ աճելով 11,87%-ով

Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img