Sat, 19 July
26.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Զարգացման ասիական բանկը Հայաստանին 65 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) հաստատել է Հայաստանի փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով 65 մլն դոլարի հնգամյա վարկային ծրագիրը, տեղեկացվում է բանկի կայքում:

Տեղեկատվության համաձայն՝ միջոցները կփոխանցվեն հանրապետության չորս առևտրային բանկերին՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, Արդշինինվեստբանկին, Ամերիաբանկին և Ւնեկոբանկին՝ ՓՄԲ-ի վարկավորման համար, որին բաժին է հասնում ողջ բիզնեսի գրեթե 98 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի և երկրի զբաղվածության ավելի քան 40 տոկոսը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ փոքր և միջին բիզնեսի հատվածը մեծ նշանակություն ունի՝ ձեռնարկությունների աճի ապահովման, երկրում զբաղվածության ավելացման և աղքատության կրճատման համար:

«Սա Հայաստանի ՓՄԲ-ի զարգացմանն ու ֆինանսական հատվածի աջակցմանն ուղղված ԶԱԲ-ի առաջին նախաձեռնությունն է: Այս ծրագրով բանկերին տրամադրվում են միջնաժամկետ միջոցներ, որոնք կենսական կարևորություն ունեն ՓՄԲ-ի վարկավորումը ընդլայնելու համար», – նշել է Հայաստանում բանկի մշտական ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:

Նրա խոսքերով՝ ՓՄԲ-ին ցուցաբերվող այս օգնությունը կօգնի Հայաստանում ստեղծել աշխատատեղեր և բարձրացնել եկամտաբերությունը, ինչպես նաև կօգնի հանրապետությանը դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

«Բանկային վարկերը հասանելի են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների համար, սակայն տրամադրվող միջոցները բավարար չեն ձեռնարկությունների պահանջները բավարարելու համար: Փոքր բիզնեսի ֆինանսավորումը զսպվում է 2009թ.-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով դրամական փոխանցումների ծավալների դանդաղմամբ և ավելի փոքր ընկերություններ վարկավորելու բանկերի ցանկության բացակայությամբ», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բանկերը բախվել են դժվարությունների հետ միջնաժամկետ ֆինանսավորման աղբյուրների հարցում՝ փոքր և միջին ձեռնարկություններին երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար՝ նրանց արդյունավետության բարձրացման նպատակով:

Տեղեկատվության համաձայն՝ վարկավորման ծրագիրը մի շարք նորամուծություններ ունի, մասնավորապես՝ բանկերի համար տրամադրվող վարկերի հաշվարկման նվազագույն շեմ է սահմանվել Երևանի սահմաններից դուրս գտնվող ընկերությունների համար: Մասնակից բանկերը համաձայնվել են նաև տվյալներ տրամադրել ծրագրի հաճախորդների շրջանում կին ձեռներեցների թվի մասին:

Հայաստանը միացել է ԶԱԲ-ին 2005 թ.-ին և ներառված է խառը (արտոնյալ և հասարակ) ֆինանսավորում ունեցող երկրների խմբի մեջ:

ԶԱԲ-ը զբաղվում է աղքատության կրճատմամբ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքում տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով:

Բանկը հիմնադրվել է 1966 թ.-ին, նրա սեփականատերն է 67 անդամ: 2010 թ.-ին ԶԱԲ-ի ֆինանսավորումը կազմել է 17,51 մլրդ դոլար: Բացի այդ, առևտրային ֆինանսավորման ընթացիկ ծրագիրը կազմել է 2,8 մլրդ դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img