ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 3-րդ եռամսյակում կազմել են 28,8 մլրդ դրամ՝ կրճատվելով 2,2%

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 28,8 մլրդ դրամ՝  երրորդ եռամսյակում կրճատվելով 653 մլն դրամով կամ 2,2 տոկոսով:
«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շրջանում առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն:

Այսպես, սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 6,4 միլիարդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում կրճատվելով 2 տոկոսով  կամ 130,8 մլն դրամով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 22,2 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են` Ինգո Արմենիան՝ շուրջ 5,8 միլիարդ դրամ (երրորդ եռամսյակում 0,63 տոկոսի կամ 36,9 մլն դրամի ակնում, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 20,3 տոկոսը), «Նաիրի Ինշուրանս» ԲԲԸ-ն՝ 3,2 միլիարդ դրամ (2,34 տոկոսի կամ 76,9 մլն դրամի անկում, 11,1 տոկոս):

Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Ռեսոն՝ շուրջ 3,1 միլիարդ դրամ (7,3 տոկոսի կամ 243,3 մլն դրամի անկում, 10,7 տոկոս), Գարանտ-Լիմենսը՝ 2,9 միլիարդ դրամ (0,54 տոկոսի կամ շուրջ 15,9 մլն դրամի անկում, 10,1 տոկոս):

Երրորդ եռամսյակում ակտիվների աճ է արձանագրվել Ռասկո (2,87%-ով) և Սիլ Ինշուրանս (0,9%-ով) ընկերություններում:

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 8 ապահովագրական ընկերություն։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img