Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2011 թ. հունվար-հոկտեմբերին ավելացել է 17,1%-ով և կազմել 4,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2011 թվականի հունվար-հոկտեմբերին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մեծացել է 17,1 տոկոսով և ընթացիկ գներով կազմել 1650,9 մլրդ դրամ կամ 4,5 մլրդ դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանն են հայտնում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը կազմել է 1082,6 մլն դոլար՝ ավելանալով 32,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալը՝ 3370,7 մլն դոլար՝ ավելանալով 13 տոկոսով: Արդյունքում, արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2288,1 մլն դոլար, իսկ առանց մարդասիրական օգնության ստացված բեռների` 2237 մլն դոլար:

Նախնական տվյալների համաձայն՝ արտաքին առևտրային բալանսի բացասական սալդոն ՖՕԲ գներով (ապրանքի մատակարարման մի պայման, որի դեպքում վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրության, ինչպես նաև մաքսային ծախսերը մինչև ապրանքի հասցնելը նավի վրա. «ԱՌԿԱ») հունվար-հոկտեմբերի ընթացքում կազմել է 1769 մլն դոլար:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածի արտահանման առավել նշանակալի հոդվածները ներկայացված են հետևյալ ապրանքախմբերում՝ «լեռնահանքային արդյունաբերություն»՝ 332,8 մլն դոլար (աճը՝ 35,6% 2010 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 305,6 մլն դոլար (աճը 13,9%),  «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 159,9 մլն դոլար (աճը՝ 50,2%), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 135,6 մլն դոլար (աճը՝ 35,5%) և այլն:

Միաժամանակ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է այնպիսի ապրանքախմբերի արտադրանքի ներկրումը, ինչպիսիք են՝ «լեռնահանքային արդյունաբերություն»՝ 644,5 մլն (աճը 24,7% 2010 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ), «մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ»՝ 466,4 մլն դոլար (անկումը՝ 9,8%), «ցամաքային, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 315,1 մլն դոլար՝ (աճը՝ 26,1%), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»՝ 273,1 մլն (անկումը՝ 9,3%), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 271,5 մլն. (աճը՝ 17,3%), «բուսական արտադրության ապրանքներ»՝ 199,8 մլն դոլար (աճը՝ 17%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img