Thu, 26 February
12.1 C
Yerevan
USD: 376.92 RUB: 4.92 EUR: 444.01 GEL: 140.90 GBP: 509.29

NASDAQ OMX Արմենիա բորսայում նոյեմբերին ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի ծավալն ավելացել է 27,53%-ով՝ հասնելով 63,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում նոյեմբերին ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի համախառն ծավալը կազմել է շուրջ 63,3 մլն դոլար կամ շուրջ 24,3 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, այս ցուցանիշը, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել է 27,53 տոկոսով, այսինքն՝ շուրջ 13,7 մլն դոլարով կամ շուրջ 5,5 մլրդ դրամով: Միաժամանակ հոկտեմբերի համեմատ նոյեմբերին իրականացված գործարքների ընդհանուր թիվն ավելացել է 60,42 տոկոսով՝ ամսվա արդյունքում կազմելով 539 գործարք:

Նոյեմբերի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 2-ին՝ ավելի քան 6,5 մլն դոլար, իսկ նվագագույն ծավալը՝ նոյեմբերի 10-ին՝ 650 հազար դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին:

NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների արդյունքում նոյեմբերին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 383,2 դրամ: (1 դոլարը 383,24 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img