Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնող ընկերությունների ակտիվները III եռամսյակի ընթացքում 6%-ով կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնող ընկերությունների ակտիվներն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում, նախորդ եռամսյակի համեմատ, կրճատվել են 6 տոկոսով կամ 1,3 մլրդ դրամով՝ կազմելով 21,2 մլրդ դրամ:

Ինչպես հաղորդվում է 2011թ.-ի երրորդ եռամսյակի «ՀՀ կենտրոնական բանկի բանբերում», ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 3,2 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում կրճատվելով 15 տոկոսով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ, երրորդ եռամսյակում արժեթղթերի առքուվաճառքի գործարքների ծավալն ավելացել է 6 տոկոսով՝ կազմելով 98,5 մլրդ դրամ:
Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերի գործարքների ծավալը երրորդ եռամսյակում կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 634 մլն դրամ, իսկ բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքների ծավալն ավելացել է 10 տոկոսով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7,2 մլրդ դրամ: Երրորդ եռամսյակի ընթացքում պետական պարտատոմսերի գործարքներն ավելացել են 6 տոկոսով՝ կազմելով 90,7 մլրդ դրամ:

Երրորդ եռամսյակի արդյունքներով, Հայաստանի արժեթղթերի շուկայի գործարքների ընդհանուր ծավալում ամենաշատ շրջանառություն են ունեցել պետական պարտատոմսերը՝ արժեթղթերի ընդհանուր շրջանառության 92 տոկոսը: Կորպորատիվ արժեթղթերի գործարքներին բաժին է ընկել ընդհանուր շրջանառության 0,6 տոկոսը, իսկ բաժնետոմսերինը կազմել է 7,3 տոկոս:

2011թ.-ի սեպետմբերի 30-ի դրությամբ, Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ներդրումային ծառայություններ տրամադրող 21 բանկ և 8 ներդրումային ընկերություն ($1 – 382,27 դրամ):  —0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img