Բնապահպանական թեմայով դպրոցական էսսեների հաղթողները մրցանակներ են ստացել HSBC բանկից

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագրի շրջանակներում անցկացված դպրոցական էսսեների մրցույթի երեք հաղթողները չորեքշաբթի դրամական մրցանակներ են ստացել HSBC բանկ Հայաստանի կողմից:

«Հայ դեռահասները՝ հանուն բնապահպանության» ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ.-ի փետրվարին, ֆինանսավորվել է HSBC բանկ Հայաստանի կողմից և իրականացվել է «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համատեղ:

«Ծրագրի շրջանակներում անցկացվել է էսսեների մրցույթ «Ձեր բնակության վայրի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները» թեմայով, որի հաղթող է ճանաչվել 20 մարդ, իսկ լավագույն երեք էսսեների հեղինակները դրամական մրցանակ են ստացել», – լրագրողներին ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի  (WWF) հայկական բաժանմունքի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը:
Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 30 հազար դոլար, իսկ մրցույթի հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է շուրջ 1,5 հազար դոլարի մրցանակ:
Խոյեցյանը պարզաբանել է, որ այս մրցույթի նպատակն է եղել կյանքի կոչել էսսեներում տեղ գտած խնդիրները, և այդ աշխատանքները կիրականացվեն HSBC բանկ Հայաստանի աշխատակիցների մասնակցությամբ, ովքեր մասնակցել են կլիմայի փոփոխության դեմ պայքարին նվիրված սեմինարներին:

«Մինչև հաջորդ տարվա հունիս երեք լավագույն էսսեներում ներկայացված գաղափարները պետք է կյանքի կոչվեն», – պարզաբանեց նա:

Խոսելով ծրագրի մասին՝ բաժանմունքի ղեկավարն ասաց, որ այն բաղկացած էր երկու փուլից, և նրա նպատակն էր բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների մասին երիտասարդության իրազեկվածության մակարդակը:
«Առաջին փուլում մշակվել և հրատարակվել է ուսումնական օժանդակ ձեռնարկ, որի հիմքում ընկած էր մեր երկրագնդի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունքի սկզբունքը», – ասաց նա:

Խոյեցյանի խոսքերով՝ երկրորդ փուլում կազմակերպվել են մի շարք սեմինարներ, որոնց մասնակցել են Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 35 միջնակարգ դպրոցների շուրջ 60 մանկավարժներ և ավելի քան 200 դպրոցականներ:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 284,4մլն դոլար տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ հնարավորությունից 

Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով

Հայաստանի շուկայում արտարժույթի առաջարկն ավելանում է. ԿԲ

Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճ է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել (ՎԻԴԵՈ)

Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը

ՀՀ-ում ոչ ռեզիդենտների ներդրումները դրամային պարտատոմսերում գրեթե կրկնապատկվել են. ԿԲ

 Հայաստանի կապիտալի շուկայում օտարերկրյա ներդրումների ակտիվացման բավականին հետաքրքիր պատկեր է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img