Արդշինիվեստբանկը Զարգացման ասիական բանկից ստացել է վարկային առաջին տրանշը՝ 3 մլն դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը ստացել է 2011թ. դեկտեմբերի սկզբին Զարգացման ասիական բանկի (ADB) հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում առաջին տրանշը` 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ ստացված միջոցները կուղղվեն Բանկի  հիմնական նպատակային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Զարգացման ասիական բանկը նոյեմբերի վերջին հաստատել է Հայաստանի փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով հանրապետության չորս առևտրային բանկերին 65 մլն դոլարի տրամադրման վարկային հնգամյա ծրագիրը, այդ բանկերն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արդշինինվեստբանկը, Ամերիաբանկն ու Ինեկոբանկը: Միաժամանակ Արդշինինվեստբանկն ու Զարգացման ասիական բանկը դեկտեմբերի 9-ին 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել:

«Մնացած 12 միլիոն ԱՄՆ դոլարը բանկի կողմից կօգտագործվի 2012թ. ընթացքում ՓՄՁ վարկավորման նպատակներով», – տեղեկացրել է բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ բանկի գրեթե ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է լինելու վարկավորման գործընթացում, տրամադրելով ենթավարկեր՝ սկսած տարեկան 12 տոկոս տոկոսադրույքից, մինչև 5 տարի մարման ժամկետով:
ԶԱԲ-ը հիմնադրվել է 1966 թ.-ին, նրա սեփականատերն է 67 անդամ: Հայաստանը միացել է ԶԱԲ-ին 2005 թ.-ին և ներառված է խառը (արտոնյալ և հասարակ) ֆինանսավորում ունեցող երկրների խմբի մեջ: Между правительством Армении и АБР заключен ряд соглашений и меморандум о взаимопонимании. ԶԱԲ-ը զբաղվում է աղքատության կրճատմամբ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքում տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:

Մարտի 31-ի դրությամբ բանկը Հայաստանում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ ԼՂՀ տարածքում: Բանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img