Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում աճել է 0,76 տոկոսով՝ հասնելով 389,11 դրամի:

Առքուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 18,60 մլն ԱՄՆ դոլար, ինչը 34,09 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Առքուվաճառքի ծավալի նվազումը պայմանավորված է նախատոնական շաբաթվա ընթացքում համեմատության բարձր բազայով: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,7 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, կազմել է 390,83 դրամ:

Հայկական արժութային շուկայում նախորդ շաբաթն անցել է ԱՄՆ դոլարի զգալի գնման ֆոնի ներքո: Եվրագոտում պարտքային ճգնաժամի հետագա հավանական տարածումը, ինչպես նաև Հայաստանում դոլարի արժեքի հնարավոր աճը հանգեցրին ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի:

ԱՄՆ դոլարի նկատմամբ բարձր ներքին պահանջարկը, այս ժամանակահատվածի համար ավանդական դարձած դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալի նվազումը, ինչպես նաև FOREX միջազգային արժութային շուկայում դոլարի ուժեղ դիրքերը Հայաստանում կարող են հանգեցնել դոլարի արժեքի հետագա աճին: Այս ամենին կարող է խոչընդոտել ՀՀ ԿԲ-ն` արտարժույթի շուկայում միջամտության միջոցով:

Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 28,255 մլն դոլար, ինչը 3,47 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ: Արժույթի զուտ վաճառքի ծավալի այս ցուցանիշը ռեկորդային բարձր է՝ նախորդ տարվա համեմատ:

Մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 389 – 393 դրամի սահմաններում:

Հայաստանում եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ որոշվել է FOREX միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,3 տոկոսով՝ մինչև 1,2684: Շաբաթվա սկզբին եվրոպական միասնական արժույթին հաջողվել է փոքր-ինչ բարձրանալ՝ հասնելով շաբաթվա առավելագույն ցուցանիշին՝ 1,2877: Դրա համար ֆոն են դարձել եվրագոտուց, մասնավորապես՝ Ֆրանսիայից ստացված մակրոտնտեսական բարենպաստ տվյալները, ինչպես նաև Իտալիայում և Իսպանիայում պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի դրական արդյունքները:

Սակայն եվրոյին չհաջողվեց պահել ձեռք բերված առավելագույն արժեքը: Եվրոն բացասական ազդեցության ենթարկվեց տեղեկատվությունից հետո այն մասին, որ Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է եվրագոտու ինը երկրների վարկային վարկանիշը, այդ երկրներն են՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ավստրիան, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան և Մալթան: Այս ամենի հետևանքով եվրոն կտրուկ անկում ապրեց՝ հասնելով շաբաթվա նվազագույն ցուցանիշին՝ 1,2622:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,47 տոկոսով՝ մինչև 502.88 դրամ:

Այս շաբաթ ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Եվրագոտու 9 երկրների վարկանիշը նվազեցնելու մասին S&P գործակալության որոշումը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ եվրոյի վրա:

Այս շաբաթ եվրոյի վրա որոշակի ազդեցություն կունենա նաև մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկ է նշել  սպառողական գների համաթվի, արդյունաբերական արտադրության և բնակարանների շուկայի դեկտեմբերյան տվյալները: Եվրոպական նորություններից հարկ է նշել Գերմանիայի գործարար միջավայրում գոյություն ունեցող տրամադրությունների համաթվի վերաբերյալ ZEW ինստիտուտի հունվարյան տվյալներն ու սպառողական գների դեկտեմբերյան համաթիվը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրությունը չափավոր դրական կլինի, ինչը չափավոր կերպով կաջակցի եվրոյին:

Այս շաբաթ եվրոն FOREX շուկայում հավանաբար կտատանվի 1,2450-1,2900 միջակայքում: Այդ կապակցությամբ, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 490,0-510,0 դրամի սահմաններում:

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 1,87 տոկոսով՝ մինչև 12,53 դրամ: Սակայն մենք ենթադրում ենք, որ այս փոխարժեքը փոքր-ինչ բարձրացված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով, որը գրանցվեց ուրբաթ՝ հունվարի 13-ին, ամերիկյան առևտրային նստաշրջանի ժամանակ, երբ Հայաստանում բանկային նստաշրջանն արդեն փակ էր:

Մեր կարծիքով՝ այս շաբաթվա սկզբին ռուսական ռուբլին կմնա ճնշման տակ եվրոպական երկրների վարկանիշը նվազեցնելու մասին S&P գործակալության որոշման ֆոնի ներքո: Ռուբլուն կարող են աջակցել Իրանի հետ հակամարտության ֆոնի ներքո բարձր մնացող նավթի գներն ու ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը, որն, ինչպես ակնկալվում է, չափավոր դրական կլինի:

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 12,20 – 12,60 դրամի միջակայքում:-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի մեկնաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img