ՎՏԲ-Հայաստան բանկն իրավաբանական անձանց առաջարկում է ավանդների 2 նոր տեսակ՝ պայմանագրի կնքման օրը տոկոսները ստանալու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 18-ից ՎՏԲ-Հայաստան բանկն իր իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկում է ավանդների նոր տեսակներ «ՎՏԲ – Էքսպրես» և «ՎՏԲ – Էքսպրես+»՝ ժամկետի սկզբում տոկոսների ստացման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս անհապաղ ստանալ երաշխավորված եկամուտ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ ավանդից ֆիքսված եկամուտ կարելի է ստանալ միջոցների տեղաբաշխման պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո:

Իսկ «ՎՏԲ – Էքսպրես+» ավանդատեսակը հնարավորություն է տալիս նաև կատարել ավանդային հաշվի համալրում:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է իր կորպորատիվ հաճախորդներին դասական ավանդատեսակների լայն ընտրանի` ավանդի պայմանների ընտրությամբ, համապատասխան հաճախորդի  ընթացիկ պահանջներին: Հաճախորդն ինքն է որոշում, թե ոնց է իրեն հարմար, ստանալ ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ամենամսյա՞, թե՞ ժամկետի վերջում՝ հաշվի համալրման կամ դուրսգրման իրավունքով:

«Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին դրամական միջոցների տեղաբաշխման ընտրության հարմարավետ համակարգ` հաշվի առնելով նրանց նպատակները և պահանջները: Բանկում իրավաբանական անձանց համար առկա են տարբեր ավանդատեսակներ, և ներկա պահին այդ ցանկը լրացվում է նոր, առավելագույնս հարմարավետ պայմաններով, էլ ավելի ընդլայնելով իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ցանկը», – մեջբերում է մամուլի ծառայությունը «ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը:

Նրա խոսքերով՝ բանկն առավել պահպանողական է վերաբերվում այն հաճախորդներին, որոնց հետ աշխատում է համալիր` տրամադրելով նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

«Այդ դեպքում հաճախորդը կարող է ստանալ բանկային սպասարկման և վարկավորման ամենաարդյունավետ պայմանները` ներառյալ սակագները, վարկերի տոկոսադրույքները և երաշխիքային գործառնությունների կոմիսիոն վճարները», – ասել է Օվսյաննիկովը:

Ինչպես նշել է բանկի գլխավոր տնօրենը, ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ պատրաստ է գնալ հաճախորդին ընդառաջ և առաջարկել գործարքի ամենահարմար պայմանները և բարձր եկամուտ:

ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական անձանց ավանդների պորտֆելը 2011 թ.-ի վերջին, 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ, աճել է ավելի քան 60%-ով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Այժմ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img