ՀԲ-ն 2012-2013 թթ.-ին Հայաստանի տնտեսության աճի որոշակի դանդաղում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկն առաջիկա երկու տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի որոշակի դանդաղում է կանխատեսում, նշվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված «2012 թ.-ի գլոբալ տնտեսական հեռանկարները» (Global Economic Prospects 2012) ՀԲ-ի նոր զեկույցում:

Ըստ զեկույցի՝ 2011 թ.-ի արդյունքում ՀԲ-ն Հայաստանում 4,6 տոկոսանոց տնտեսական անկում է կանխատեսում, 2012 թ.-ին՝ 4,3 տոկոսանոց, 2013 թ.-ին՝ 4,2 տոկոսանոց;

Ըստ Հայաստանի 2011 թ.-ի պետբյուջեի նախագծի՝ ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, 2012 թ.-ին՝ 4,2 տոկոսի մակարդակում:

Ինչպես նշվում է ՀԲ-ի զեկույցում, 2012 և 2013 թվականներին ԱՊՀ երկրների շրջանում ամենաբարձր տնտեսական աճը սպասվում է Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 8 և 6,5 տոկոսի մակարդակում, իսկ 2012 թ.-ին ամենացածր տնտեսական աճը սպասվում է Բելառուսում՝ 0,5 տոկոս, 2013 թ.-ին Ադրբեջանում՝ 3 տոկոս:

«Զարգացող երկրները պետք է հետագայում ևս պատրաստ լինեն տնտեսական աճի դանդաղման ռիսկերին, քանի որ եվրագոտու պարտքային խնդիրներն ու ձևավորվող շուկաներ ունեցող որոշ երկրներում աճի թուլացումը նվազեցնում են համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները», – նշվում է զեկույցում:

ՀԲ-ն մինչև 5,4 տոկոս նվազեցրել է զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումը 2012 թ.-ի համար, այն մինչև 1,4 տոկոս նվազեցրել է եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրների տնտեսական աճի կանխատեսումը (-0,3 տոկոս եվրագոտու համար)՝ հունիսյան գնահատականների համաձայն, որոնք կազմել են համապատասխանաբար 6,2 և 2,7 տոկոս (եվրագոտու համար 1,8 տոկոս):

Այս կանխատեսման համաձայն՝ համաշխարհային տնտեսնության աճի տեմպերը 2012 և 2013 թթ.-ին կկազմեն, համապատասխանաբար, 2,5 և 3,1 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img