Tue, 24 February
3.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

Արարատբանկն ու ԶԵԱԲ-ը փոքր բիզնեսի վարկավորման համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Արարատբանկն ու Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) ուրբաթ 4 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:

«Սա Զարգացման եվրասիական բանկի հետ համագործակցության նոր հնարավորություն և նոր ուղիներ են», – ասել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նշելով, որ այս համաձայնագիրը ԶԵԱԲ-ի հետ Արարատբանկի համագործակցության առաջին ծրագիրն է՝ Օսիպյանը տեղեկացրել է, որ վարկերը կտրամադրվեն 12-14 տոկոս միջին տոկոսադրույքով՝ 3-5 տարի մարման ժամկետով:

«Համոզված եմ, որ սա առաջին փուլն է, և հետագայում մենք հնարավորություն կունենանք համագործակցել նաև այլ ոլորտներում՝ միջին և խոշոր բիզնեսի վարկավորման գծով», – ասաց նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ վարչության նախագահը պարզաբանեց, որ բանկի համար ֆինանսավորման ավանդական ոլորտներն են արդյունաբերությունը, ծառայությունները, առևտուրը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

«Մենք բավական ակտիվ ենք, համագործակցում ենք միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, KfW գերմանական բանկի հետ, և այս ծրագիրը նոր հնարավորություն է ինչպես Արարատբանկի, այնպես էլ հաճախորդների և հասարակության համար», – ասաց նա:

Օսիպյանը նաև տեղեկացրեց, որ ԶԵԱԲ-ի կողմից վարկավորման միջոցները տրամադրվելու են ԱՄՆ դոլարով, և փոքր սուբյեկտների ու միկրոբիզնեսի վարկավորումը ևս իրականացվելու է արտարժույթով:

ԶԵԱԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան (Dmitry Zhurba) իր հերթին գոհունակություն հայտնեց այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և նշեց, որ գործարքը երկար ժամանակ էր պատրաստվում և պետք է ավարտվեր դեռևս նախորդ տարի:

«Մեզ համար շատ ուրախալի է, որ գործարքն ավարտվեց: Զարգացման եվրասիական բանկը զարգացնում է իր ներկայությունը Հայաստանում, զարգացնում և խորացնում է համագործակցությունը», – ասաց նա:

Ժուրբան նաև ավելացրեց, որ ԶԵԱԲ-ը Հայաստանում հանդես է գալիս որպես զարգացման այլ միջազգային բանկերի ծրագրերի միջնորդ՝ երկրում փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով:

«Արարատբանկը վաղուց աշխատում է միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների հետ, և ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ», – նշեց նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանում ԶԵԱԲ-ի ֆինանսավորման ծավալը գերազանցում է 20 մլն դոլարը, բանկը Հայաստանում առաջին վարկը տրամադրել է 2010 թ.-ին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img