ԶԵԱԲ-ի կողմից Հայաստանի տնտեության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 80 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկի կողմից Հայաստանի տնտեսությանը տրամադրված միջոցների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում  է 80 մլն դոլար, ասել է ԶԵԱԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան  (Dmitry Zhurba)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Մենք վաղուց ենք աշխատում Հայաստանի հետ, առաջին վարկը տրամադրվել է 2010 թ.-ին», – ուրբաթ ասաց նա Արարատբանկի հետ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, որի շրջանակներում կտրամադրվի 4 մլն դոլար՝ փոքր և միկրոբիզնեսի սուբյեկտներին վարկավորելու նպատակով:

Ժուրբան նաև նշեց, որ Հայաստանում ԶԵԱԲ-ի պորտֆելը կաճի, սակայն նա ձեռնպահ մնաց կոնկրետ թվեր ներկայացնելուց:

«Դա կախված է մի շարք պատճառներից և մեծ թվով գործոններից, որոնք դժվար է այսօր կանխատեսել», – ասաց նա:

Նրա խոսքերով՝ խոսքն, առաջին հերթին, կապիտալի շուկայում դրամական միջոցների հասանելիության մասին է:

Այս կապակցությամբ Ժուրբան նշեց, որ ՌԴ Խնայբանկի  նախագահ-վարչության ղեկավար Գերման Գրեֆը վերջերս կայացած ելույթներից մեկում խոստովանել է, որ «անգամ Խնայբանկի համար՝ որպես փոխառուի, այսօր արևմտյան շուկաները փակվել են»:

«Ներդրողները դեռևս ամբողջովին չեն վերապրել և մարսել Եվրոպական պետությունների վարկանիշների զանգվածային նվազման հետ կապված վերջին պատմությունը, այդ պատճառով միջազգային շուկաներում տիրող իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ», – պարզաբանեց նա:

Միաժամանակ վարչության նախագահի տեղակալը նշեց, որ ԶԵԱԲ-ն որպես զարգացման ինստիտուտ, ճգնաժամի պայմաններում ստիպված է աշխատել հակադիր ուղղություններով:

«Այն իրավիճակում, երբ տնտեսության իրական հատվածի խաղացողների, ֆինանսական միջնորդների և բանկային համակարգի համար սովորական ֆինանսական ինստիտուտների և կապիտալի ավանդական աղբյուրների նկատմամբ հասանելիությունը դժվարացած է, զարգացման ինստիտուտները պարտավոր են ավելացնել իրենց ներկայությունը շուկայում: Եվ դա մենք, անխոս, կանենք», – ավելացրեց Ժուրբան:

ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img