Հայաստանում դեկտեմբերին ավանդների տոկոսադրույքներն աճել են 0,4 տոկոսային կետով՝ հասնելով 8,8%-ի

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 0,4 տոկոսային կետով և հասել է 8,8 տոկոսի, նշվում է «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ զեկույցում:

Ըստ ԿԲ-ի տվյալների, դրամով ներդրված կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը դեկտեմբերին կազմել է 10,25 տոկոս՝ նոյեմբերի համեմատ ավելանալով միջինը 0,75 տոկոսային կետով:
Միաժամանակ արտարժույթով ներդրված կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 6,1 տոկոս՝ արձանագրելով 0,35 տոկոսի աճ:

Հաշվետու ժամանակահատվածում դրամով ներդրված երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 10,85 տոկոս՝ ավելանալով 0,4 տոկոսային կետով, իսկ արտարժույթով ներդրված ավանդներինը՝ 7,85 տոկոս՝ ավելանալով 0,5 տոկոսային կետով: (1 դոլարը 387,59 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img