ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարի 14-ին և 21-ին 4 մլրդ դրամի միջնաժամկետ պետական պարտատոմսեր տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն նախատեսում է փետրվարի ընթացքում 4 մլրդ դրամի միջնաժամկետ պետական պարտատոմսեր տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության, փետրվարի 14-ին և 21-ին կտեղաբաշխվեն AMGN60294166 և AMGN36294142 սերիայի 2 միլիարդական դրամ ծավալով միջնաժամկետ գանձապետական արժեկտրոնային պարտատոմսեր:

Միաժամանակ պարտատոմսի եկամտաբերությունը կկազմի 11 տոկոս՝ համապատասխանաբար 5 և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերով արժեկտրոնային վճարումները կիրականացվեն կես տարին մեկ անգամ:

«Մեկ պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանված է 10 հազար դրամ՝ 1000 դրամ քայլի դեպքում», – նշվում է տեղեկատվության մեջ: (1 դոլարը 387,96 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img