Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011թ.-ին նպաստել է 53 մլն դրամի փոխհատուցմանը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին փոխհատուցվել է շուրջ 53 մլն դրամ, ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«2011 թ.-ին գրասենյակ է ստացվել ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված 803 բողոք, մենք ուսումնասիրել ենք 145 պահանջ», – երեքշաբթի ամփոփելով եռամյա գործունեության արդյունքները՝ նշեց Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաճախորդների օգտին լուծված գործերի տեսակարար կշիռը նախորդ տարի կազմել է 68 տոկոս:
Ֆինանսական հաշտարարի խոսքով՝ նախորդ տարի գրասենյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացումն էր:
Նա նշեց, որ այս մասին վկայում է ոչ միայն գրասենյակ դիմած անձանց թվի ավելացումը, այլև ՀՀ ԿԲ-ի կողմից պարբերաբար անցկացվող հարցման արդյունքները, որը վերաբերում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությանը: «Պատասխանները ցույց են տալիս, որ բնակչությունը գիտի, որ երկրում գործում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը, վստահում է նրան և պատրաստ է դիմել խնդիր ունենալու դեպքում», – ասել է Սարգսյանը:
Գրասենյակի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, դրական ելքով գործերի 74 տոկոսը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտեցման միջոցով:

803 բողոքից 422-ը ներկայացվել է բանկերի, 274-ը՝ ապահովագրական ընկերությունների, 58-ը՝ վարկային կազմակերպությունների, 15-ը՝ այլ կառույցների դեմ:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից քննարկված 145 պահանջներից 62-ը վերաբերում էին բանկերին, 71-ը՝ ապահովագրական կազմակերպություններին, 4-ը՝ վարկային կազմակերպություններին, 8-ը՝ գրավատներին:
ԱՊՀ երկրների շրջանում Ֆինանսական համակարգի հաշտատարի առաջին գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից: 2009 թ.-ին գրասենյակը հաճախորդներին փոխհատուցել է շուրջ 26 մլն դրամ:
Կառույցի գործունեությունն ուղղված է ՀՀ բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար քննարկմանը, ինչպես նաև հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը: (1 դոլարը 387,96 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img