Հայկական ապահովագրական շուկայում պետք է մնա մոտ յոթ ընկերություն. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ-ի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի, /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրության զարգացող շուկայի համար ընկերության օպտիմալ թիվը յոթն է, ասել է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանի հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Օպտիմալ է մինչև 15 ապահովագրողները՝ հաշվի առնելով նեղ մասնագիտական ընկերությունները: Հայաստանում ավելի շատ հարկավոր չէ, անգամ եթե շուկան աճի», – ասել է նա չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Համեմատության համար Մինասբեկյանը պարզաբանել է, որ եթե 2002 թ.-ին ռուսական ապահովագրական շուկայում գործում էր ավելի քան 2000 ընկերություն, ապա այսօր դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով շուրջ 700-ի, իսկ տարեվերջին դրանց թիվը գրեթե 200-ով կրկին կկրճատվի:

«Երբ կար 2400 ընկերություն, առաջին 100 ընկերությունները զբաղեցնում էին շուկայի 90 տոկոսը, առաջին 50-ը՝ 76 տոկոսը, առաջին տասը՝ ավելի քան 50 տոկոսը», – ասել է նա:

Միաժամանակ փոխնախագահը նշել է, որ ապահովագրական շուկան համախմբվելու և խոշորանալու անխուսափելի միտում ունի:

«Ապահովագրության շուրջ շատ էին ոչ այնքան «սիրուն», օրենքին մոտ կանգնած սխեմաները, և սա անխուսափելի միտում է զարգացող շուկայում: Հետո, երբ իրական ապահովագրություն է հայտնվում, այդ ամենը հեռանում է», – պարզաբանել է նա՝ Հայաստանի համատեքստում ընդգծելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումը շուկայում անխուսափելիորեն կհանգեցնի իրական ապահովագրության:

Այսօր Հայաստանի ապահովագրության շուկայում գործում է ութ ընկերություն: ԱՊՊԱ-ն երկրում ներդրվել է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանում 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործել է 8 ապահովագրական ընկերություն:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 28,8 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 14,1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,7 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 291,3 մլն դրամի զուտ վնասի դեպքում:

Հանրապետության ապահովագրական շուկան 2006 թ.-ի հունվարի 1-ից վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img